«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կանոնակարգին չհամապատասխանող ոչ ազատ պատկեր
No edit summary
Տող 21.
 
== Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները ==
 
Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային [[բջիջ]]ներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանա[[հյուսվածք]]ից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր [[շարակցական հյուսվածք]]ից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։
 
Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայիֆունկցիայի՝ անոթները բաժանվում են '''զարկերակների, երակների և մազանոթների'''։
 
'''Զարկերակներն''' այն անոթներն են, որոնցով [[արյուն]]ը հոսում է սրտից։ Նրանք ունեն ամուր, համեմատաբար հաստ պատեր, որոնք պարունակում են մեծ քանակով հարթ մկանա[[բջիջ]]ներ և առաձիգ տարրեր, որոնց շնորհիվ լայնանում և դիմանում են բարձր ճնշմանը։ Զարկերակներով հոսում է [[թթվածին|թթվածնով]] հարուստ արյուն։ Բացառություն են կազմում [[թոք]]ային զարկերակները, որոնցով հոսում է երակային արյուն։