«Վերջին օծում կամ կարգ հիվանդաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական ե...
(Տարբերություն չկա)

05:45, 4 փետրվարի 2012-ի տարբերակ

Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, այցելություն հիվանդներին, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից: Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է` խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ: Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին` ապաքինության և կազդուրման համար: Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»: Կատարում է եկեղեցու պաշտոնյան` «ի վերա ծանր հիվանդաց` ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»: Հիսուս Քրիստոսը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն` ձեռքի հպումով, երբեմն էլ` միայն խոսքով: Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը: Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին` աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18,Գործք 28.8): Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ: Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5.15): Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթ. 9.27–30): Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում: Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով): Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել: Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը` Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության: Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը: Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում: Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել: Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինա-հայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը` հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, VIII–IX դդ.: XII դ. հայ մատենագիր, մեկնիչ Սարգիս Շնորհալին գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ` Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ: Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը: Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» (հաղորդություն տալու) կանոնը` կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար: Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան