«Հավատքի ազատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Ֆրանսիացի փիլիսոփա [[Վոլտեր|Վոլտերը]] անգլիական հասարակության մասին իր «Գրություններ անգլիացիների մասին» գրքում նշել է, որ բազմազան հասարակության մեջ կրոնի ազատությունը խորապես կարևոր է այդ երկրում խաղաղության պահպանման համար: Դա կարևոր էր նաև հասկանալու համար, թե ինչու այդ ժամանակ [[Անգլիա|Անգլիան]] ավելի բարեկեցիկ երկրի էր, պակաս կրոնական հանդուրժող եվրոպական հարևանների համեմատ<ref>{{cite web|url=http://www.bartleby.com/34/2/6.html|title=Letter VI – On the Presbyterians. Letters on the English.|last=Voltaire|first=François Marie Arouet de.|date=1909–14|website=www.bartleby.com|publisher=The Harvard Classics|page=|orig-year=1734|access-date=2017-05-25}}</ref>:
 
[[Ադամ Սմիթ|Ադամ Սմիթը]] [[«Ազգերի հարստություն»]] գրքում նշում է, որ պետք է թույլ տալ, որ մարդիկ ազատորեն ընտրեն իրենց կրոնը, քանի որ դա օգնում է կանխել քաղաքացիական անկարգությունները և նվազեցնել անհանդուրժողականությունը: Քանի դեռ կան բավականաչափ տարբեր կրոններ և կրոնական աղանդներ, որոնք գործում են հասարակության մեջ, ապա պետք է հարգել այդ հավատքի հետևորդների իրավունքները։
 
Սմիթը նաև նշում է, որ օրենքները, որոնք կանխում են կրոնական ազատությունը և ձգտում են պահպանել ուժը և հավատը որոշակի կրոնի վրա, շուտով միայն ծառայելու են այդ կրոնի թուլացմանն ու կոռումպացվածությանը, քանի որ նրա առաջնորդներն ու քարոզիչները դառնում են դժգոհ, անջատված և անգործունակ<ref name="Smith1">Smith, Adam (1776), [http://www2.hn.psu.edu/faculty/jmanis/adam-smith/Wealth-Nations.pdf Wealth of Nations], Penn State Electronic Classics edition, republished 2005, pp. 643–49</ref>: