«Փախստականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վրիպակի ուղղում
No edit summary
Տող 15.
Առանձնացվել է նաև երկրի ներսում տեղահանվածների այն խումբը, ովքեր լքել են իրենց մշտական բնակավայրն հենց քաղաքացիության կամ հիմնական բնակության պետության սահմաններում։ Սկսած [[1988]] թվականից միասնական պետության ([[ԽՍՀՄ]]) սահմաններում՝ [[Ադրբեջանական ԽՍՀ]] հայաշատ քաղաքներում ու շրջաններում ([[Սումգայիթ]]. [[Բաքու]], [[Կիրովաբադ]], [[Խանլար]], [[Դաշքեսան]], [[Ղազախ]] և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500 հազար հայ, որոնցից 408 հազարը մազապուրծ հասել է ՀՀ ([[1992]])։ Հայ բնակչության մի մասը տեղահանվել է նաև [[Միջին Ասիա|Միջինասիական]] հանրապետություններից, [[Աբխազիա]]յից, [[Չեչնիա]]յից և այլն։
 
Սումգայիթի փախստականների և Հյուսիսային [[Արցախ]]ից բռնի տեղահանվածների (83,4 հազար) մի մասն ապաստանել են ԼՂՀ-ում (նաև ազատագրված տարածքներում)։ [[1989]] թվականին ԼՂԻՄ տեղափոխվել են 18,5 հազար փախստականներ, իսկ [[1990]] թվականին՝ նշանցնրանց թիվը գերազանցել է 30 հազարը։ [[Օղակ գործողություն|«Օղակ» գործողության]] ժամանակ, ապա հակառակորդի լայնածավալ հարձակումների հետևանքով [[1993]]-ին ԼՂՀ-ից տեղահանվել է 48 հզ.. [[1994]]-ին՝ 66 հզ. մարդ, զինադադարից հետո ԼՂՀ են վերադարձել նրանցից 60 հզ.։
 
[[1987]]-ին Հայկական ԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից հեռացել է համապատասխանաբար 155 հզ. և 40 հզ. ադրբեջանցի։ [[1991]]-ից սկսած ԼՂԻ ՊՈւ հիմնվելով միջազգային նորմերով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքի վրա՝ ազատագրել են ԼՂ և անցյալում Ադրբեջանական ԽՍՀ ին բռնակցված հարակից շրջանները, որտեղից հեռացել էր շուրջ 380 հազար մարդ։ 1994-ի վերջին ադրբեջանցի փախստականների թիվը կազմել է 615 հազար մարդ, որոնցից 1997 թվականին հենց նախկին բնակավայրերը վերադարձել է 45 հազարը, [[1998]] թվականին՝ 25 հազար ընտանիք (125 հազար մարդ)։