«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
[[387]] թվականին Հայաստանի մասնատումը [[Բյուզանդիա]]յի և [[Պարսկաստան]]ի միջև, ապա [[391]] թվականին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջհմախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու գործին։ Քաղաքական նման պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը։ Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, Ամենայն հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի [[Ոսկեդար]]ը։ Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր։ [[5-րդ դար]]ի 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը [[Սահակ Ա Պարթև]]ի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկական մասում Հայոց [[Արշակունյաց թագավորություն|Արշակունյաց թագավորության]] անկումից ([[428]] թվական) հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ նախարարությունների միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց։ Պարսկական տիրապետության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար։ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը գլխավորել է 5-րդ դարի ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս [[Հովսեփ Ա Հողոցմեցի]] (Վայոցձորցի), [[Գյուտ Ա Արահեզացի]] և [[Հովհաննես Ա Մանդակունի]] հայրապետների։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցությունը դավանաբանական վեճերին 4-5-րդ դդ.դարերում ==
Ամենայն հայոց կաթողիկոսությունը գլխավորել է Հայ եկեղեցու պայքարը դավանաբանական վեճերի ընթացքում՝ անմասն չմնալով նաև Ընդհանրական եկեղեցու գլխավոր հիմնահարցերը լուծելու աշխատանքներից։ [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] որդին՝ [[Արիստակես Ա Պարթև]]ը, մասնակցել է Նիկիայն Ա տիեզերական ժողովին ([[325]] թվական) և իր ստորագրությունը դրել ժողովի որոշումների տակ։ Ամենայն հայոց կաթողիկոսությունն ընդունել է նաև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Բ ([[381]] թվական) և [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով|Եփեսոսի Գ]] ([[431]] թվական) տիեզերաժողովների դավանական որոշումները։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսությունը պայքար է մղել նաև Ընդհանրական եկեղեցին պառակտող հերետիկոսական վարդապետություների՝ եվտիքականություն և նեստորականության դեմ։ Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մերժել է Քաղկեդոնի ժողովի ([[451]] թվական) որոշումները՝ Հայ եկեղեցին զերծ պահելով նորամուտ վարդապետություններից, սատար է կանգնել հայ ժողովրդի անկախությանն ու հոգևոր-եկեղեցական ինքնուրույնությանը։ Հայ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը, պաշտամունքը անաղարտ ու ուղղափառ հիմքերի վրա պահելու, դրանք կանոնակարգելու և եկեղեցու դիրքորոշումը հստակեցնելու համար գումարել է եկեղեցական ժողովներ (Աշտիշատի եկեղեցական ժողովներ, Շահապիվանի եկեղեցական ժողով [[444]] թվականին, Դվինի եկեղեցական ժողովներ, Մանազկերտի եկեղեցական ժողով [[726]] թվական և այլն)։ Այդ ժողովներում ընդունվել են նաև բազմաթիվ կանոններ ներքին աղանդավորական շարժումների (մծղնեություն, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլն) դեմ։
Քաղկեդոնի ժողովի որոշումները մերժելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր հեղինակությումբ և գործունեությամբ ղեկավար դիրք է ձեռք բերել Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ, որոնք կարևորել են Հայոց կաթողիկոսության կարծիքը դավանական վճիռներ կայացնելիս, հաճախ էլ պաշտպանություն գտել նրա հովանու ներքո։