«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ամենայն հայոց կաթողիկոսներ''' (նաև՝ Քահանայապետություն հայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն Ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն), [[Հայաստանյայց առաքելականԱռաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու]] հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը։ Պաշտոնապես հիմնադրել է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորիչը]]՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց ([[301]] թվական) հետո՝ [[303]] թվականին, [[Վաղարշապատ]]ում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ [[Էջմիածնի Մայր Տաճար|Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը]], և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը։
 
Կաթողիկոսական աթոռի հաստատումով գահակալվող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ և Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները։ Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն [[7-րդ դար]]ի սկզբին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել որպես Գանձասարի կաթողիկոսություն (մինչև [[1813]] թվականը, որից հետո կոչվել է մետրոպոլիտություն, իսկ նրա թեմերն անցել են [[Էջմիածին|Սուրբ Էջմիածնի]] ենթակայության ներքո)։ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց անվանումը տարածում է ստացել [[15-րդ դար]]ից, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը։ Հոգևոր-եկեղեցական գործերից զատ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսությունը IV4-րդ դարում ==
Աթոռի գոյության առաջին շրջանը համընկել է Հայոց [[Արշակունիներ|Արշակունյաց հարստության]] գահակալության վերջին տասնամյակների հետ։ Այդ շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը իր հիմնական գործունեությունը կենտրոնացրել է քրիստոնեության քարոզչության, եկեղեցական կազմակերպության ամրապնդման, թեմերի ստեղծման, ինչպես նաև կրթության, լուսավորության և բարեգործական աշխատանքների վրա։ Հայոց կաթողիկոս [[Ներսես Ա Մեծ]]ի գահակալության տարիները ([[353]]-[[373]] թթ.թվականներ) նշանավորվել են բարեգործական հաստատությունների հիմնադրմամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսության անմիջական հովանավորությամբ հիմնվել են խնամակալական հաստատություններ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, բորոտանոցներ, իջևանատներ, դպրոցներ, ընդարձակվել են եկեղեցական տիրույթները։ Այդ ժամանակ էլ մեծացել է Ամենայն հայոց կաթողիկոսության հասարակական և քաղաքական դերը. նա միջամտել է արքունի պետական գործերին, մասնակցել երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքին։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսությունը 387 թվականին Հայաստանի մասնատումից հետո ==