«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
Երիտասարդ տարիքում նա մասնակցել է իր հոր՝ Ալփ Արսլանի արշավանքներին ՝ վերջինիս վիզիր Նիզամ Ալ-Մուլկի հետ միասին։ Նազիմի որդին նույնպես եղել է սուլթանական պետության վեզիր, արդեն Մալիկի կառավարման շրջանում: 1072 թվականին Արսլանի արշավանքներից մեկի ժամանակ սուլթանը մահացու վիրավորվել է և մահացել ընդամենը մի քանի օր անց: Դրանից հետո Մալիկ շահը դարձավ նորաստեղծ Իկոնիայի սուլթանության սուլթան: Մելիք շահը չի ստացել գահը խաղաղ կերպով: Նա գահակալական պայքարի մեջ էր հորեղբոր՝ Կավուրի հետ: Մալիկ շահն անցկացրեց իր կառավարման մնացած մասը՝ պատերազմ մղելով Կարախանիդների դեմ և կարգուկանոն հաստատելով [[Կովկաս|Կովկասում]]<ref>{{cite book|title=The Encyclopedia of Islam, vol. 8|last=Gibb|first=H. A. R.|publisher=Brill|year=1960–1985|location=Leiden|pages=70}}</ref>։
 
Չնայած այն բանի, որ նա հայտնի էր մի քանի անուններով, նա հիմնականում հիշատակվել է որպես «Մալիկ Շահ»: Սա արաբական բառային համադրություն է. «Մալիկ» (թագավոր) և շահ (միապետի տիտղոս Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում):
 
Մալիք շահի մահը դեռևս հարցականի տակ է. որոշ գիտնականներ հակված են այն վարկածին, որ սուլթանը թունավորվել է խալիֆի կողմից, իսկ մյուսները ասում են, որ թունավորվել է վեզիրի՝ Նիզամ Ալ Մուլկի կողմնակիցների կողմից:
 
== Կենսագրական տեղեկություններ ==
Մալիկ շահը ծնվել է 1055 թվականի օգոստոսի 16-ին և իր պատանեկությունն անցկացրել [[Սպահան|Սպահանում]]։ XII դարի պարսիկ պատմաբան [[Մուհամեդ բեն Ալի Ռավանդի|Մուհամեդ բեն Ալի Ռավանդիի]] խոսքով՝ Մալիկ շահը ունեցել է բաց մաշկ, եղել է բարձրահասակ{{sfn|Durand-Guédy|2012}}: 1064 թվականին Մալիկը, որն այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր, սուլթանության վեզիր Նիզամ Ալ-Մուլքի հետ մասնակցել է հոր՝ Ալպ Արսլանի դեպի Կովկաս արշավանքին{{sfn|Luther|1985|pp=895–898}}։ Նույն թվականին Մալիկն ամուսնացել է Քարահանիդ Խան Իբրահիմ Թամգաչ Խանի դստեր՝ Թերկեն Խաթունի հետ։ 1066 թվականին, Ալպերում, Արսլանի կազմակերպած արարողության արդյունքում Մալիկը ճանաչվել է իր ժառանգորդ և գահի օրինական իրավահաջորդ{{sfn|Durand-Guédy|2012}}{{sfn|Bosworth|1968|p=61}}{{sfn|Durand-Guédy|2012}}:
 
1071 թվականին Մալիկը մասնակցել է իր հոր սիրիական արշավանքին և մնացել Հալեպում, երբ նրա հայրը մարտնչել է բյուզանդական կայսր Ռոման IV Դիոգենի հետ Մանազկերտում{{sfn|Durand-Guédy|2012}}։ 1072 թվականին Ալպ Արսլանը իր հերթական արշավանքի ժամանակ ծանր վիրավորվել, իսկ Մալիկ շուտով ստանձնել է բանակի հրամանատարությունը։ Ալփ Արսլանը մահացավ մի քանի օր անց, և Մալիկը հռչակվեց սուլթանական պետության նոր սուլթան:
 
== Նվաճումներ ==
[[Պատկեր:Seljuk Empire locator map.svg|thumb|left|305px|Սելջուկյան տիրույթները Մալիկ շահի կառավարման ժամանակաշրջանում:]]
Իր իշխանության հենց սկզբում Մելիք շահը ճնշել է իր քեռու՝ Կավուրդայի ապստամբությունը և մահապատժի ենթարկել նրան։ Մելիք շահն ընդլայնել է [[Սելջուկյան սուլթանություն|սելջուկյան սուլթանության]] սահմանները։ Գրավվել են [[Սիրիա|Հյուսիսային Սիրիան]] և [[Պաղեստին|Պաղեստինի]] մի մասը։  Ավելի ուշ՝ 1074 թվականին, նա որոշել է իր ռազմական ուժերը առաջացնել կարախանիդի Խանի՝ [[Սամարղանդ|Սամարղանդի]] տիրակալ Շամս Ալ ՄուլկիՄուլքի դեմը։ Վճռորոշ ճակատամարտը տեղի է ունեցել [[Կարշի|Կարշիից]] ոչ հեռու: Խանական զորքերը ջախջախվել են սելջուկների կողմից։ Դրանից հետո նրանք գրավել են [[Բուխարա|Բուխարան]] և [[Սամարղանդ|Սամարղանդին]]։ 1079 թվականին տեղի է ունեցել Մալիկ շահի արշավանքը դեպի [[Վրաստան]] և [[Հայաստան]]։ Որոշ ժամանակ սելջուկները ձեռնպահ էին մնում խոշոր ռազմական գործողություններից, բայց արդեն 1089 թվականին սկսվեց նոր ռազմարշավ, որի ընթացքում գրավվեց [[Ֆերգանա|Ֆերգանան]]։ Մալիկ շահի կառավարման ժամանակաշրջանում Սելջուկյան սուլթանության սահմանը ընդլայնվել և մոտեցել է [[Թուրքեստան|Արևելյան Թուրքեստանի]] սահմանին։
 
== Շինարարություն, արվեստ և գիտություն ==