«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 52.
Ռաֆայել Իշխանյանը իմացել է, որ Գաբրիել Հարությունյանի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահող գյուղում, 1961 թվականին դիմել է նրան՝ խնդրելով հնարավորին ճշգրիտ տեղեկություններ տալ հոր՝ Գաբրիելի մասին։ Արտեմը մանրամասը տեղյակ էր հոր գլխին եկածը։ Հետագայում Արտեմի պատմածը մասամբ լրացվել ու հաստատվել են մի քանի ուրիշ շիկահողցիների կողմից<ref>Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 618, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։
 
{{քաղվածք|1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի ՂշլազՂշլաղ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում: Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիելi ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի ամբողջ մաշկը մինչև ծնոտ: Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում է օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։
 
Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ: «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։|Արտեմ Հարությունյա՝ Գաբրիել Հարությունյանի որդի <ref>Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>}}