«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
 
Ըստ Ռաֆայել Իշխանյանի այս իրողությունը շատ բանով է համընկնում Բակունցի «Մթնաձոր» պատվածքում նկարագրվածին․ արջի և մարդու նույն պայքարը, մարդու գլխի նույն ձևով կատարված գանգամաշկումը։ Հաշմված մարդու արտաքինի ու ձայնի նկարագրությունը Բակունցի պատմվածքում տրված է տառացիորեն այնպես, ինչպես եղել է իրականում, ինչպես պատմել են Գաբրիելի հարազատներն ու ծանոթները։ Նույնիսկ նրա տրեխ կարելու զբաղմունքն է Բակունցը թողել անփոփոխ <ref>Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։
 
Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի ծանոթագրություններ բաժնում Ռաֆայել Իշխանյանը նշել է պատմվածքում փոխված մանրամասների մասին․Գաբրիելը դարձել է որսորդ Ավի, Բակունցը փոխել է նաև Կհոլ անտառի անունը՝ դարձնելով այն Մթնաձոր, Ավելի ճիշտ, տեղափոխել է դեպքի վայրը Կհոլից Մթնաձոր։ Կատարված դեպքի և պատմվածքի տարբերությունից է նաև այն, որ իրականում անտառ գնացողները եղել են երկու հոգի՝ Գաբրիելն ու Ղազարը, իսկ պատմվածքում որսորդ Ավին մենակ է գնում անտառ։ Կա ևս մի կարևոր փոփոխություն՝ անտառապահ Պանինի ավելացումը պատմվածքում։
 
== Ծանոթագրություններ ==