«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
=== Ռաֆայել Իշխանյանի ուսումնասիրություններ ===
Հայ գրականագետ [[Ռաֆայել Իշխանյան]]ը, որը 1962 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, և որը նաև հանդիսանում է Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի բնագրերի և ծանոթագրությունների հեղինակը, շիկահողցիներից հետաքրքրվել և պարզել է, որ մաշկազերծ գլխով մարդը եղել է Գաբրիել Մարտիրոսի Հարությունյանը, որ մահացել է 1944 թվականին։
 
Ռաֆայել Իշխանյանը իմացել է, որ Գաբրիել Հարությունյանի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահող գյուղում, 1961 թվականին դիմել է նրան՝ խնդրելով հնարավորին ճշգրիտ տեղեկություններ տալ հոր՝ Գաբրիելի մասին։ Արտեմը մանրամասը տեղյակ էր հոր գլխին եկածը։ Հետագայում Արտեմի պատմածը մասամբ լրացվել ու հաստատվել են մի քանի ուրիշ շիկահողցիների կողմից<ref>Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 618, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։