«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
=== Ռաֆայել Իշխանյանի ուսումնասիրություններ ===
Հայ գրականագետ [[Ռաֆայել ԻշխանյանըԻշխանյան]]ը, որը 1962 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, և որը նաև հանդիսանում է Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի բնագրերի և ծանոթագրությունների հեղինակը, շիկահողցիներից հետաքրքրվել և պարզել է, որ մաշկազերծ գլխով մարդը եղել է Գաբրիել Մարտիրոսի Հարությունյանը, որ մահացել է 1944 թվականին։
 
Ռաֆայել Իշխանյանը իմացել է, որ Գաբրիել Հարությունյանի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահող գյուղում, 1961 թվականին դիմել է նրան՝ խնդրելով հնարավորին ճշգրիտ տեղեկություններ տալ հոր՝ Գաբրիելի մասին։ Արտեմը մանրամասը տեղյակ էր հոր գլխին եկածը։ Հետագայում Արտեմի պատմածը մասամբ լրացվել ու հաստատվել են մի քանի ուրիշ շիկահողցիների կողմիցԱկսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 618, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։
 
{{քաղվածք|1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի Ղշլազ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում: Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիել ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի
ամբողջ մաշկը մինչև ծնոտ: Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում է օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։
 
Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ: «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։|Արտեմ Հարությունյա՝ Գաբրիել Հարությունյանի որդի Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>}}
 
== Ծանոթագրություններ ==