Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 9 բայտ ,  2 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Անուն ==
 
Այրարատ անվան [[ստուգաբանություն|ստուգաբանությամբ]] զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է [[Արարատ]] անվան հետ<ref name="Թ. Հակոբյան">Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 121-128:</ref>:
 
== Աշխարհագրություն ==
 
=== Դիրք ===
Տարածվում էր [[Արաքս]]ի միջին և [[Արածանի]]ի վերին ավազաններում։
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ [[Ուրծ]]ի, [[Արած]]ի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են [[Ամատունիներ]]ը (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ [[Խոսրով Կոտակ]]ի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս [[Վարաժնունի]]ները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]] (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ [[Տուրուբերան]]ի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
 
VII7-րդ դդարի կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
 
[[Սելջուկներ]]ը իրենց [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|արշավանքների]] ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, [[Զաքարյաններ]]ի օրոք, հայերն աստիճանաբար հյուսիսարևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած [[Անդրկովկաս]]ի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում [[մոնղոլ-թաթարներ]]ը, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում<ref name="Թ. Հակոբյան" />: