«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 38.
== Արտաշես Ծատրյանի հուշեր==
Ըստ Ղափանի շրջգործկոմի նախկին քարտուղար Արտաշես Ծատուրյանի հուշերի, 1926 թվականին Բակունցը որպես Զանգեզուրի գավառի գյուղատնտես, իր և շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ Սողոմոն Կարապետյանի հետ շրջելիս է եղել Շիկահող գյուղում, որտեղ էլ հանդիպել է մի մարդու, որի դեմքն ու գլուխը լիովին մաշկազերծ են լինում, և այդ մարդը իր կյանքի մնացած մասը իր ուսերին գլխի փոխարեն գանգ է կրելիս լինում<ref>Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում</ref>։
{{քաղվածք|Նրանք նստած էին տան սրահում։ Այդ մարդը գլուխը ծածկած սպիտակ սփածանելիքով՝ խոզի կաշվից տրեխ էր գործում, դեմքը միանգամայն քողարկված էր ու խոսելիս թավ ձայնը լսվում էր ոնց որ խոր քարանձավից։ Երբ մենք մոտեցանք նրան, Կարապետյանը հարցրեց.
— Բա ինչի՞ է դեմքը պինդ քողարկել այդ մարդը և ոնց է առանց տեսողության աշխատում,— չիմանալով, իհարկե, եղելությունը, իսկ ես լսել էի նրա պատմությունը ու գիտեի, թե ինչու է քողարկում դեմքը։
Այդ հարցին որպես պատասխան նա վայր դրեց ձեռքի գործը և արձակեց դեմքի սփածանելիքը։
Բոլորս մնացինք ապշած, մեր աչքերի առաջ պատկերացավ մի չոր գանգ կենդանի մարմնի վրա, որը ամեն ոք կարող է միշտ տեսնել քաղաքի մասնագիտական խանութի ցուցափեղկում որպես պլաստմասսայից պատրաստված արտադրանք: Նրա վրա չկան ոչ աչքուհոնք, ոչ քիթ ու շրթունք, դեղնավուն ատամների շարն է միայն միշտ ծիծաղում ոսկրապատ խորշի միջին։ Բակունցն ու Կարապետյանը զարհուրանքով դիտում էին այդ կենդանի կմախքը»։|Արտաշես Ծատրյանի հուշեր,<ref>Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում</ref>}}
== Ծանոթագրություններ ==
|