«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

 
==Եպիսկոպոս ձեռնադրվելը==
[[1841]] թվականի հունիսի 7-ին Գևորգ վարդապետը [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսից]] դեպիմեկնում է [[Էջմիածին]]՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Հունիսի 29-ին նա կանգ է առնում [[Գյումրի|Ալեքսանդրապոլում]] և այստեղ բռնկված [[Ժանտախտ (Քոլերա)|Ժանտախտի]] պատճառով երեք օր մնում կարանտինում: Դրանից հետո նա հանգրվանում է Ալեքսանդրապոլի առաջնորդարանում: Այդ միջոցին [[Թբիլիսի|Թիֆլիսում]] էր գտնվում Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]], և վարդապետը կաթողիկոսին է ուղարկում Ստեփանոս և Մատթեոս պատրիարքների տված՝ եպիսկոպոսության վկայականներն ու [[Բուրսա|Պրուսայի]] ժողովրդի հանրագիրը առ այն, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որպեսզի նրան եպիսկոպոսի աստիճան շնորհվի: Կաթողիկոսը հրավիրում է Գևորգ վարդապետին Թիֆլիս: Երբ այնտեղ նրանք հանդիպում են, [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]] ոտքի է կանգնում, գրկում ու համբուրում է նրան և ասում. «Յառաջ քան զմարմնոյդ ծանօթութիւն, հոգի քո և սխրագործութիւնք ծանօթ են ինձ»: Կաթողիկոսը տասնմեկ ամիս հյուրընկալում է Գևորգ վարդապետին [[Թբիլիսի|Թիֆլիսում]], և [[1848]] թվականի հունիսի 24-ին միևնույն կառքով միասին մեկնում են [[Էջմիածին]]: Հաջորդ ամսի 11-ին Ներսես Աշտարակեցին Մայր տաճարի մեջ Գևորգ վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս: Դրանից հետո բռնում է վերադարձի ճամփան և սեպտեմբերի 28-ին հասնում է իր վիճակը, որտեղ արժանանում է առավել հանդիսավոր ու շքեղ ընդունելության, քան առաջին գալուստին: Ներկա էին նաև օտարերկրացիներ:
 
==Պրուսայի 1855 թվականի երկրաշարժը==
1957

edits