«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:View of Bursa from Tophane between 1880 and 1893.jpg|thumb|mini|350px|աջից| Պրուսայի ([[Բուրսա]]) համայնապատկերը 1880-ականներին:]]
Մի քանի տարի անց Գևորգ վարդապետը հիվանդանում է, և այդ օրերի պատրիարք Մատթեոսը, Միջգյուղի ամիրաներ Մաքսուդի ու Ջանիկի խորհրդով, նրան ուղարկում է [[Բուրսա|Պրուսայի]] հանքային ջերմուկները՝ բուժվելու: Պրուսայում ևս Գևորգ վարդապետը շատ շուտով նվաճում է քաղաքացիների սերը, որոնք խնդրում են պատրիարքին, որպեսզի նրան կարգի իրենց հոգևոր առաջնորդ: Մատթեոս պատրիարքն ընդառաջում է նրանց խնդրանքին և 1844 թվականի օգոստոսի 2-ին Գևորգ վարդապետին նշանակում [[Բուրսա|Պրուսայի]] առաջնորդ: Նա պաշտոնը ստանձնելու է մեկնում հոկտեմբերի 7-ին՝ սուլթան [[Աբդուլ Մեջիդ]]ի հրովարտակի ստացվելուց հետո, և բնակչությունը նրան դիմավորում է մեծ շուքով ու ցնծությամբ:
[[Բուրսա|Պրուսան]] հիմնականում թուրքախոս քաղաք էր, որտեղ ծառայող քահանաներն անգամ հայերեն լավ չէին խոսում, իսկ հայապահպանության հիմնական հոգսն ընկած էր եկեղեցու ուսերին: Եվ այս պարագայում քաղաքի նոր առաջնորդի գլխավոր խնդիրն էր հավատացյալների շրջանում մայրենի լեզուն տարածելն ու ամրապնդելը: Դրա հիմնական միջոցը դպրոցն էր, ինչպիսիք թեև կային Պրուսայում, սակայն շատ վատ ու նախնական վիճակում: Դրանցում հայ մանուկները թուրքական ձևով հավաքվում էին մեկ սենյակում, որը հենց ամբողջ դպրոցի շենքն էր, հազիվ սովորում էին ճանաչել հայոց գրերը՝ առանց կարողանալու հասկանալ կարդացածի իմաստը: Նրանք նաև հայերենով երկու խոսք իրար կապակցել չէին կարողանում: Իսկ ծնողները, որոնք հիմնականում արհեստավորներ էին և վաճառականներ, մի-երկու տարի դպրոց ուղարկելուց հետո իրենց զավակներին հանում էին դպրոցից և ուղարկում մեկ այլ արհեստավորի կամ վաճառականի մոտ: Եվ այս իրավիճակում Գևորգ վարդապետն սկսում է բարեկարգել երկսեռ դպրոցները: Նախ անհրաժեշտ էր դպրոցի նորմալ շենք, որի համար անհրաժեշտ գումարը շատ արագ հավաքվեց վարդապետին մեծապես սիրող ու հարգող հայ ամիրաների ու ժողովրդի հանգանակություններով: Կառուցվում է դպրոցին վայել երկհարկանի շենք, որում կար ութ հարմար սենյակ, և Կոստանդնուպոլսից հրավիրվում են քիչ թե շատ պատրաստված վարժապետներ ու վարժուհիներ: Այս ամենին գումարվում է Գևորգ վարդապետի քարոզչությունը ուսման, կրթության, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու մասին՝ ոգևորելով թե՛ վարժապետներին, թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: ամենԱմեն օր ներկա լինելով դասերին, նա իր բարերար ազդեցությունն էր թողնում կրթական գործընթացի վրա՝ խրախուսելով դժվարացողներին և գովելով առաջադիմողներին: Նաև աղքատ ընտանիքների աշակերտներին ապահովում էր գրենական պիտույքներով: Բայց դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված էին ոչ միայն աղքատները, որոնց խնդրի լուծումը, ինչպես տեսանք, հեշտ էր, այլև այն երեխաները, որոնց ծնողները չէին կարևորում կրթությունը: Եվ վարդապետը կարողանում է նաև նրանց համոզել իր ազդեցիկ խոսքով՝ հաճախակի զրուցելով շատ ընտանիքների հետ: Նա նաև պայմանավորվում է վաճառականների ու արհեստավորների հետ, որպեսզի նրանք չընդունեն ոչ մի աշակերտի, եթե չունենան դպրոցի վկայական:
Այսպիսով, դպրոցում սկսում է սովորել 500 տղա և 400 աղջիկ: Օսմանյան կայսրությունում այսքան մեծ թվով աղջիկների կրթությունն ապահովելը, հիրավի, մեծ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ իրականացնել: Շուտով դպրոցի շենքը սկսում է չբավականացնել և կարիք է ստեղծվում երկսեռ դպրոցի ևս մեկ շենք կառուցելու: Վարդապետը նաև [[Խասգյուղ]]ից ու Միջգյուղից [[Բուրսա|Պրուսա]] է բերում 12 աշակերտ, որոնք իր ծախսով պետք է սովորեին դպրոցում: Իսկ դրա նպատակն էր, որպեսզի խաղերի և առօրյա խոսակցությունների ժամանակ այս բացառապես հայախոս երեխաները բնական ճանապարհով փոխանցեին հայոց խոսքը իրենց թուրքախոս հասակակիցներին:
Գևորգ վարդապետն իր գործունեության շնորհիվ բարի համբավ էր վայելում ոչ միայն իր ժողովրդի շրջանում: [[1846]] թվականի հունիսի 11-ին նա [[Աբդուլ Մեջիդ|սուլթան Մեջիդից]] ստանում է Իֆթիխարի (Գոհունակության) ականակուռ շքանշան:
==Գևորգ եպիսկոպոսն ընտրվում է Պոլսո պատրիարք==
[[Պատկեր:Ermakov. № 3869. The Armenian patriarch Kevork. 336.jpg|thumb|mini|300px|աջից|Պոլսի պատրիարք Գևորգ Բ Կոստանդնուպոլսեցին:]]
Պոլսո Հակովբոս պատրիարք օրոք ամիրաների ու ժողովրդի միջև ծագել էր տարաձայնություն, որը ժամանակի ընթացքում սրվելով վերաճել էր մեծ վեճի: Բանն այն է, որ արհեստավորներն ու վաճառականները ցանկանում էին տեր կանգնել իրենց իրավունքներին, իսկ ամիրաները չէին ցանկանում զրկվել պատրիարքարանի գործերի վրա ունեցած ազդեցությունից և առաջնորդ նշանակելու արտոնությունից: Հակովբոս պատրիարքը ծերության պատճառով հրաժարական տվեց իր պաշտոնից: 1858 թվականի հոկտեմբերի 17-ին Պոլսում գումարվեց ժողով, որին ներկա էր նորընտիր Մատթեոս կաթողիկոսը, և պատրիարք ընտրեց Գևորգ եպիսկոպոսին: Այսպիսով, դժվար ժամանակներում Գևորգ եպիսկոպոսը ստանձնեց Պոլսո պատրիարքի պաշտոնը: Այդ շրջանում Ազգային սահմանադրությունը շատ տարրական էր, և Գևորգ պատրիարքը պետք է ջանար կազմել սահմանադրական կանոնադրությունը և հաստատել տալ: Այդ նպատակով նա մի քանի անգամ ժողովրժողովի հրավիրեց ամիրաներին, եկեղեցականներին, արհեստավորներին ու վաճառականներին, որի արդյունքում վերջապես ստեղծվեց ժամանակի լուսավորյալ եկեղեցականներիեկեղեցականներից ու աշխարհականներից կազմված մեծ հանձնաժոով, որը պիտի պատրաստեր Ազգային սահմանադրության կանոնադրությունը: 1860 թվականի սկզբին արդեն պատրաստ էր մշակված ծրագիրը: Գևորգ պատրիարքից դժգոհ էին ամիրաները, քանի որ նա կողմ էր Սահմանադրությանը, իսկ արհեստավորներն ու վաճառականները ևս դժգոհ էին, քանի որ նա դեմ էր սահմանադրական որոշ կետերով պատրիարքպատրիարքի արտոնությունների սահմանափակմանը:
1860 թվականի մարտի 18-ին կայացած ժողովի ժամանակ որոշվում է պատգամավորներ ուղարկել Գևորգ պատրիարքի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը: Ձանձրացած այս ամենից, պատրիարքն իսկույն իր հրաժարականն է ներկայացնում [[Բարձր դուռ|Բարձր դռանը]], որը սակայն չի շտապում արձագանքել: Իսկ հայերը, չնայելով դրան, գումարում են ևս մեկ ժողով և նոր պատրիարք ընտրում [[Ադրիանապոլիս|ադրիանապոլսեցի]] Սարգիս եպիսկոպոսին: Իրադրությունը խճճվում է, և Գևորգ պատրիարքն անձամբ է ներկայանում և խնդրում ընդունել իր հրաժարականը: Այսպիսով Սարգիս եպիսկոպոսը հաստատվում է Պոլսո պատրիարքական աթոռի վրա, իսկ 1860 թվականի մայիսի 24-ին ընդունվում է Սահմանադրությունը: Սակայն հակասահմանադրական կողմի ճնշումների արդյունքում նոր պատրիարքը ևս հեռանում է պաշտոնից, որը երկար ժամանակ թափուր է մնում:
 
Անանուն մասնակից