«Աֆղանստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 574.
 
Քաբուլ քաղաքտ բազմաթիվ երաժիշտների՝ ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից աֆղանական երաժշտության գիտակների տունն է եղել: Ավանդական երաժշտությունը հատկապես տարածված է [[Նոռուզ|Նովրուզի]] (Նոր տարի), ինչպես նաև Ազգային անկախության օրերին: Աֆղան հայտնի երաժիշտներից են Ահմադ Զահիրը, Նաշենասը, Ուսթադ Սարահանգը, Սարբանը, Ուբայդուլլահ Ջանը, Ֆարհադ Դարյան և Նաղման<ref>{{cite web|url=http://www.afghanland.com/entertainment/music/bio.html|title=Artist Biographies|publisher=Afghanland.com|archiveurl=https://web.archive.org/web/20130809214750/http://www.afghanland.com/entertainment/music/bio.html|archivedate=9 August 2013|accessdate=17 October 2011}}</ref>: Աֆղանները տարիներ շարունակ դիտել են հնդկական Բոլիվուդի ֆիլմերը և լսել դրանց երգերը: Բոլիվուդի շատ աստղեր արմատներով Աֆղանստանից են, այդ թվում Սալման խանը, Սայիֆ Ալի խանը, շահ Ռուխ խանը, Աամիր խանը, Ֆերոզ խանը, Քադեր խանը, Նասերուդդին շահը, Զարինե խանը, Սելինա Ջայթլին և շատ ուրիշներ: Մի շարք բոլիվուդյան ֆիլմեր նկարահանվել են Աֆղանստանում, այդ թվում Դարմաթմա, Խուդա Գավահ, Փախուստ Թալիբանից և Քաբուլի ճեպընթաց:
 
=== Հաղորդակցություն ===
Հեռահաղորդակցությունն Աֆղանստանում ապահովվում է Afghan Telecom, Afghan Wireless, Etisalat, MTN Group և Roshan-ի կողմից: Երկիրն օգտագործում է իր սեփական արբանյակը, որը կոչվում է Աֆղանստան 1: Այն ապահովում է միլիոնավոր մարդկանց հեռախոսի, համացանցի և հեռուստացույցի ծառայությունները: Քաղաքացիական պատերազմին հաջորդած տարիներին մինչև 2001 թվականը հեռահաղորդկցությունը գոյություն չուներ, սակայն մինչև 2016 թվականը այն վերաճել էր 2 միլիարդ դոլար արժողությամբ արդյունաբերության՝ ունենալով 22 միլիոն բջջային հեռախոսի բաժանորդ և 5 միլիոն ինտերնետ օգտագործող: Այս ոլորտում աշխատում է 120 000 մարդ<ref>{{cite web|url=http://afghanistanembassy.org.uk/english/3155/|title=Connecting Afghanistan: The rise of technology in governance and society – The Embassy of Afghanistan in London|website=afghanistanembassy.org.uk}}</ref>:
 
=== Խոհանոց ===