«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.mediamax.am/ +https://mediamax.am/)
No edit summary
Տող 20.
 
== Կենսագրություն ==
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ [[1930]] թ-ինթվականին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։
 
[[1927]] թ-ից վականից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։
 
[[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ինթվականներին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում։ 1940-ական թթ-իթվականների վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում<ref>[http://blog.mediamall.am/?id=24374 «Երբ Վանը կրկին մերը դառնա՝ ոտաբոբիկ կգնամ իմ երկիրը». Մարգար Սեդրակյան]</ref>։
 
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.
* «[[Հոբելյանական]]» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը),
* «Ընտիր» ([[1939]] թ.),
* «Հայաստան» ([[1940]] թ.),
* «Արտաշատ» ([[1941]] թ.),
* «Դվին» ([[1942]] թ.),
* «Երևան» ([[1947]] թ.),
* «Օդեսա» ([[1948]] թ.),
* «Ուկրաինա» ([[1949]] թ.),
* «Արարատ» ([[1955]] թ.),
* «Տոնական» ([[1957]] թ.),
* «40-ամյա» ([[1957]] թ.),
* «Ախթամար» ([[1967]] թ.),
* «Նաիրի» ([[1967]] թ.),
* «50-ամյա» ([[1967]] թ.),
* «Վասպուրական» ([[1977]] թ.)։
 
[[1966]] թ-ինթվականին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ [[1971]] թ-ինթվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]]ի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և [[Լենինի շքանշան]]ով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
 
[[1975]] թ-ինթվականին [[Երևանի կոնյակի գործարան]]ի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ [[2007]] թ-ինթվականին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
 
[[Պատկեր:Margar Sedrakyan's Plaque, Yerevan.jpg|350px|մինի|Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանի [[Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)|Սայաթ Նովա]] 25 հասցեում]]
 
2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը<ref>[https://mediamax.am/am/news/society/14478/ Բացվել է Մարգար Սեդրակյանի անվանական հուշատախտակը]</ref><ref>[http://www.armeniatv.am/hy/news/56615 Բացվել է հայկական կոնյակագործության հիմնադրի հուշատախտակը]</ref>:
 
== Պատմական ակնարկ ==
 
1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947 թ-ինթվականին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։
 
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը<ref>[https://168.am/2013/05/10/223376.html « Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն». Բորիս Պաստեռնակ]</ref>։