«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 106.
 
Հասկանալով, որ չի կարողանա Սմբատի հետ բանակցությունների միջոցով լուծել այդ հարցը՝ նա դիմում է ռազմական ուժին։ Յուսուֆը ընտրում է իր եղբոր արշավանքների հին ուղին, այսինքն՝ [[Փայտակարան]]ի, [[Աղվանք]]ի վրայով արշավ դեպի հյուսիսային կողմից [[Շիրակ (գավառ)|Շիրակ]]։ Սմբատը ամրացնում է [[Աշոցք]]ի և [[Տաշիր]]ի լեռնանցքերը, որպեսզի արաբները չկարողանան ներխուժել Շիրակ, սակայն Յուսուֆը լռիվ անսպասելի ճանապարհ է ընտրում և կարողանում հեշտությամբ մտնել [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] սիրտ՝ [[Շիրակ (գավառ)|Շիրակ]]<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=530}}</ref>։ Յուսուֆ ամիրան առանց ռազմական գործողություններ սկսելու շարժվում է Դվին և գրավում այն։ Նա կարծում էր, որ երկրի սիրտը գրավելով արդեն կարող էր իր պայմանները թելադրել։ Սմբատը իր համար հենարան է դարձնում [[Արագած լեռ|Արագածի]] ամրությունները, իսկ Յուսուֆը մի հարուստ սիրիացու միջոցով միանգամից սկսում է բանակցույթուններ վարել նրա հետ։ Յուսուֆի վարաբերմունքը մեղմ էր հայոց արքայի հանդեպ, քանի որ նա մտադրություն ուներ ապստամբել խալիֆայության դեմ և չար ցանկանում իր թիկունքում ունենալ Հայաստանի պես ուժեղ թշնամական երկիր։ Նա ընդամենը պահանջում է, որ հայերը նորից հարկ վճարեն [[Ատրպատական]]ին և Սմբատը թագ ստանա Ատրպատականի կողմից, այսինքն կախման մեջ լինի Յուսուֆից։ Վճարվելիք հարկի չափը որոշվելու էր Սմբատի կողմից։ Ձմեռումից և մեծամեծ պարգևների փոխանակումից հետո Յուսուֆը վերադառնում է [[Ատրպատական]]<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=531}}</ref>։
 
[[Պատկեր:Արծրունիների զինանշանը.jpg|մինի|ձախից|Արծրունիների տան զինանշան|308x308px]]
 
Կնքված հաշտությունը երկարաժամկետ էր, քանի որ [[Ատրպատական]]ը դեռևս Հայաստանի հետ կապված պլաններ չուներ, սակայն հարմար հանգամանքների դեպքում նա ցանկանում էր ամբողջապես հպատակեցնել Սմբատին։ Այդ ժամանակ Հայաստանի հեռավոր նահանգներից մեկը՝ Մինգրելիան (եգերների աշխարհը), ապստամբում է։ Սմբատը զորք է հավաքում և արավում նրանց վրա՝ օգնության կանչելով նաև վրաց արքա, բարեկամ և դաշնակից Ատրներսեհ Բագրատունուն, որը եգերների արքայի՝ Կոնստանդինի աներն էր, սակայն մեծ գժտություն ուներ իր փեսայի հետ։ Հայ-վրացական ուժեր հաղթանակ են տոնում և Սմբատը հրամայում է Ատրներսեհին բանակցություններ վարել Կնոտսանդինի հետ, բայց Ատրներսեհը այդ ժամանակ իր վրեժը լուծելու համար ձերբակալում է Կոնստանդինին և ուղարկում Հայաստան, որտեղ նա բնակեցվում է Անի ամրոցում։ Տեսնելով, որ եգերացիները կարող են նորից ապստամբել հայոց Սմբատ արքան ազատ է արձակում նրան և արքայական պատիվներով ուղարկում իր աշխարհ։ Այս քայլը հիանալի հետևանքներ է ունենում, քանի որ Կոնտսանդինը շնորհապարտ է մնում Սմբատին իր գեղեցիկ քայլի համար<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=532}}</ref>։