«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.

[[Պատկեր։Hypaspist.jpg|thumb|right|Հիպասպիստ]]
Փաղանգից զատ մակեդոնական զորքը համա<nowiki/>[[պոլիս|ն]], [[պոլիս|Էվբոյա]]
Փաղանգից զատ մակեդոնական զորքը համալրված էր էլիտար արագաշարժ հետևակով՝ հիպասպիստներով, որոնք զինված էին վահաններով, քաթանե զրահով, սաղավարտներով, կարճ նիզակներով ու երկար սուսերով։ Հիպասպիստը հավասարապես մարտունակ էր թե՛ անհատական կռվում, թե՛ ռազմաշարքում։ Ալեքսանդրը բացառիկ խիզախություն ցուցադրած հիպասպիստներին շնորհում էր արծաթապատ վահանով։
[[Պատկեր։Agrianian3.jpg|thumb|Պելտաստ]]
Հետևակային բանակում մեծ դեր ունեին պելտաստները։ Նրանց թեթևաքաշ զենքը (վահան, նիզակ, պարս, տեգ) հնարավորություն էր տալիս աննկատելիորեն մոտենալ թշնամուն, նշան բռնել, զարկել և արագ վազքով հետ քաշվել հեծելազորի պաշտպանության ներքո։ Պելտաստների խմբավորումը կարևոր դերակատարում ունեցավ Գավգամելայի ճակատամարտում։ Հին աշխարհում գործածվում էր զանազան պաշարողական զենք։ Փիլիպոսը ուներ հատուկ ինժեներական անձնակազմ այն տեղադրելու ու խնամելու համար, ինչպես նաև կամրջանավերի տեղադրման մասնագետներ, շինարարներ, տոպոգրաֆներ, ռազմական հետախուզական ջոկատներ։ Հատուկ նշանակություն ունեին բանակի մատակարարող ծառայությունները։ Մակեդոնական բանակը համալրված էր նաև ոչ մեծ նավատորմ։ Բարձրաստիճան երիտասարդները ընդգրկված էին պաժերի գումարտակում։

Փիլիպոսը հատուկ ուշադրություն էր դարձնում իր բանակի ռազմական վարժանքների կանոնավոր անցկացմանը։ Զինվորների հմտությունը կոփվում էր հա՛մ ռազմական գործողությունների, հա՛մ կարճատև զինադադարների ընթացքում։ Նույնիկ աշխարհազոր ստորաբաժանումները աչքի էին ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։

Բազմաթիվ ռազմարշավներում տոկունացան ու կոփվեցին Փիլիպոսի մարտընկերները, որոնցից աչքի էին ընկնում շնորհալի զորավարներ [[Անտիպատրոս]]ն ու [[Պարմենիոն]]ը։

Փիլիպոսի ստեղծած ռազմամեքենաին բնորոշ էր հաստատակամություն, կայծակնային արագություն, անվրեպություն, ինչպես նաև տարբեր զորատեսակների հմուտ համակցություն։ Այդ բոլոր հանգամանքները, ամրապնդված Փիլիպոսի եռանդով ու երկաթե կամքով, ստեղծեցին նախադեպը չունեցող մի բանակ, որն յուրաքանչյուր պահին պատրաստ էր կռվելու ցանկացած պայմաններում և ցանկացած թշնամու դեմ։

== Փիլիպոսն ու Հունաստանը ==
Տարիներ շարունակ Հունաստանի առանձին [[պոլիս|քաղաք-պետությունները]] ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։

Հունական աշխարհը, իհարկե, գիտակցում էր ամուր պանհելլենիստական միության կերտման անհրաժեշտությունը։ Սակայն մ.թ.ա. չորրորդ դարում երբեմնի հզոր [[Սպարտա]]ն, [[Աթենք]]ն ու [[պոլիս|Թեբեն]] այլևս ի վիճակի չէին ստանձնելու համախմբողի առաքելությունը։ Երևան էին եկել ուրիշ խաղացողներ՝ Հյուսիսային Հունաստանի Թեսալիան ու [[Հին Հունաստան|Խալկիդիկան]], Միջին Հունաստանի [[պոլիս|Ֆոկեոնը]], [[պոլիս|Բեովտիան]], [[պոլիս|Էվբոյան]]: Վերելք ապրող այդ նահանգներն ու նրանց շուրջը ձևավորված միությունները, բնականաբար, նվաճողական միտումներ էին ցուցադրում։ Այդ ամենը չէր կարող չանհանգստացնել Մակեդոնիային, և Փիլիպոսը, ամրապնդվելով Բալկանյան թերակղզում, սպասում էր Հունաստանի գործերին խառնվելու հարմար առիթի։

Բանն այն էր, որ մակեդոնական թագավորի համոզմամբ, Հելլադայի միավորման գաղափարը իրականացնելու համար ասպարեզ պետք է գար իր նման մի առաջնորդ, որը կհանգուցալուծեր տեղի ունեցող կործանարար գժտություններն ու փոխադարձ անվստահությունը։ Միայն նա ի վիճակի կլինի գլխավորել պայքարը ընդհանուր հզոր թշնամու՝ «բարբարոսական» Պարսկաստանի դեմ ու հետ վերադարձնել նախկինում կորցված փոքրասիական ափի հունական քաղաքները։

Շուտով ներկայազավ Հունաստան խուժելու առիթը։ Դա երկու հարևան միությունների՝ Ֆոկեոնի ու Թեբեի միջև եղած հակասություններն էին, որոնք պոռթկացին [[Դելֆի]] քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ֆոկեոնի բնակիչները, դժգոհ լինելով իրենց տարածքի վրա գտնվող, բայց անկախ վարվելակերպ ցուցադրող քաղաքից, ներխուժեցին Դելֆիի պատգամախոսի սրբազան տաճարը և թալանեցին այնտեղի գանձատունը։ Այդ արարքի համար Թեբեն պատերազմ հռչակեց Ֆոկեոնի դեմ, որն անվանվեց «Երրորդ Սրբազան պատերազմ»: Թեբեի հետ դաշինքային պայմանագրերով կապված Թեսալիան, այնուհետև՝ Մակեդոնիան, նույնպես դարձան պատերազմի մասնակիցներ։ Ռազմական գործողությունները հաջողությամբ պսակվեցին մ.թ.ա. 353 թ., երբ Զաֆրանի դաշտի ճակատամարտում Փիլիպոսը ջախջախեց Ֆոկեոնի միացյալ զորքը և գրավեց Թեսալիան։ Իսկ վեց տարի անց, 346 թ. նա մտավ Ֆոկեոն, ավերեց այնտեղի քաղաքները, պատժեց բնակիչներին և վերադարձրեց թալանած Դելֆիի գանձերը։ Շնորհակալ դելֆիացիք շնորհեցին Փիլիպոսին սրբազան քաղաքի պաշտպանի պատվավոր կոչում։

[[Պատկեր:Հին_Մակեդոնիայի_ու_Հունաստանի_քարտեզ.gif|մինի|Հունաստանն ու Մակեդոնիան մ.թ.ա. 336 թ.
Մակեդոնիայի թագավորություն (կարմիր),
Նվաճած տարածքները Բալկանյան թերակղզում (վարդագույն)
Հունական պոլիսներ
(նվաճած՝ դեղին, չնվաճած՝ կապույտ)
Աքեմենյան տերություն (մանուշակագույն)]]
Փիլիպոսի ամրապնդված դիրքը երկյուղ առաջացրեց որոշ պոլիսներում, որտեղ որպես հակակշիռ ձևավորվեցին հակամակեդոնական կուսակցություններ։ Հատկապես ազդեցիկ դարձավ ժողովրդավարության պատվարի, Աթենքի, շարժումը, որը գլխավորեց քաղաքական գործիչ [[Դեմոսֆենոս]]ը։ Նրա հայտնի ճարտարախոս «փիլիպիկաները»՝ Փիլիպոսի դեմ ուղած հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները մեծ դեր խաղացին հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հակամակեդոնական կուսակցությունները վայելում էին նաև Պարսկաստանի աջակցությունը։

Փիլիպոսը ուներ նաև ազդեցիկ համակրողներ, որոնցից ամենահայտնին էր քաղաքական գործիչ Իսոկրատոսը։ Նա Աթենքում ուներ բազմաթիվ աշակերտներ ու համահողներ, որոնք, հիասթափված ժողովրդավարական խառնաշփոթներից, հիանում էին եռանդուն մակեդոնական միապետով և հույսեր կապում նրա պանհելլենիստական ծրագրերի իրականացման հետ։

Երրորդ Սրբազան պատերազմի ավարտից հետո, մ.թ.ա. 349-348 թթ., Փիլիպոսը բռնագրավում է [[պոլիս|Խալկիդիկան]], ավերում անհնազանդ Օլինփոս քաղաքը ու ստրկացնում նրա բնակիչներին։

Փիլիպոսի հաջորդ քայլն էր Թրակիայի եզրույթում Բոսֆոր նեղուցի ու Մարմարա ծովի ափերին գտնվող հարուստ հունական քաղաքներ՝ [[Բյուզանդիա|Բյուզանդիոնի]] ու [[Պերինթոս]]ի նվաճումը։ Այդ քաղաքները հունական աշխարհի մատակարարման գծերի, հատկպես՝ ցորենի, կարևոր օղակներ էին։ Այդ ռազմարշավի համար Փիլիպոսը լրացուցիչ նավեր էր կառուցել, բայց ստիպված եղավ հետ նահանջել։ Դեմոսֆենոսի ջանքերի արդյունքում ոտքի ելած Աթենքը, ինչպես նաև Պարսկաստանի փոքրասիական տիրույթների կուսակալները, դեպի Բյուզանդիոն ուղարկեցին բազմաքանակ օգնական ուժեր։ Փիլիպոսի նահանջը հակամակեդոնական ուժերի կողմից բուռն ցնծությամբ ընդունվեց։

Սակայն հունական աշխարհի ներքին խմորումները ավարտված չէին։ Դեմոսֆենոսին հաջողվեց կազմել զորեղ հակամակեդոնական բլոկ, որին այլևս անհնարին էր դիմադրել դիվանագիտական միջոցներով։ Մ.թ.ա. 338 թ. ամռանը, Բեովտիայի միության [[Քերոնեայի ճակատամարտ|Քերոնեա]] քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ Փիլիպոսի ամենախոշոռ ճակատամարտը։ Այն ավարտվեց Փիլիպոսի շլացուցիչ հաղթանակով և փառք բերեց ոչ միայն Փիլիպոսին, այլ և երիտասարդ Ալեքսանդրին, որի ղեկավարած ծանր հեծելազորի հաջող գրոհը վճռորոշեց կռվի ավարտը։

Քերոնեայի ճակատամրտը ազդարարեց հունական պոլիսների պարտությունը։ Նրանք հերթով ընդունեցին Մակեդոնիայի գերիշխանությունը։ Փիլիպոսը, սակայն, տրամադրված չէր նրանց խիստ պատժել, քանի որ պատրաստվում էր ընդունել Հունաստանի ու Մակեդոնիայի միասնական ռազմաուժերի գերագույն հրամանատարությունը և պաշտոնապես մեկնարկել Պարսկաստանի դեմ ուղղված արշավ։ Ի կատարումն այդ ծրագրի, մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջև հաստատվեց դաշինք (այսպես կոչված [[Կորինթոս|Կորնթոսյան միություն]]), որը վավերացրեց Փիլիպոսի հանձն առած պարտավորությունները։ Առաջնահերթը դարձավ 10,000-ոց բանակի ձևավորումը Աթալոսի ու Պարմենիոնի ղեկավարությամբ, որը կտրեց Հելլեսպոնտոսի նեղուցը և խորացավ [[Փոքր Ասիա]]՝ հոնիական ծովափնյա քաղաքները հետ վերադարձնելու նպատակով։ Սակայն միջոցառումը մնաց անավարտ Փիլիպոսի սպանության պատճառով։

Փիլիպոսի վախճանը անվերադարձորեն վերացրեց Մակեդոնիայի ու Հունաստանի միացման վեհ գաղափարը, քանի որ այն չգտավ Ալեքսանդրի մեջ ո՛չ իր ջատագովի, ո՛չ էլ հետևորդի։ Ալեքսանդրի մտահղացումները մակեդոնական ու հունական աշխարհից վեր էին՝ նա տեսնում էր իրեն որպես ամբողջ աշխարհի տիրակալ։

== Փիլիպոսի ու Ալեքսանդրի հարաբերությունները ==
Փիլիպոսը, նկատելով որդու փայլուն տվյալները, հատուկ ուշադրություն էր դարձնում նրա ուսուցմանը։ Ալեքսանդրը ստացավ լավագույն արիստոկրատական կրթություն հին աշխարհի փայլուն գիտնական [[Արիստոտել]]ի ղեկավարությամբ։ Մարմնամարզական վարժանքներն անց էին կացնում Փիլիպոսի փորձառու զինակիցները։ Հայտնի է առասպել, ըստ որի, երբ Ալեքսանդրը սանձահարեց Բուկեփալոս ձիուն, հիացած Փիլիպոսը կանխատեսեց. «Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»: Փիլիպոսի զբաղվածությունը հեռու էր պահում նրան տնից ու ընտանիքից։ Երիտասարդ Ալեքսանդրը հեռվից հեռու հիանում էր հոր սխրանքներով, թեպետ հասունացման շրջանում խանդով էր ընկալում նրա հաջողությունները։ Ալեքսանդրը գանգատվում էր, որ «հայրը կկատարի բոլոր հերոսոությունները և իմ բաժնին ոչինչ չի մնա»: Զգալով որդու դժգոհությունը, Փիլիպոսը սկսեց արքայազնին ընդգրկել տարբեր քաղաքական ու ռազմական միջոցառումներում։ 340 թվականին նա Ալեքսանդրին կարգադրեց ընդհատել ուսումը, վերադառնալ Պելլա ու իր բացակայության ժամանակ իր անունից կառավարել երկիրը։ Իսկ երկու տարի անց Ալեքսանդրը ձեռք բերեց նաև իր առաջին ռազմական փորձը՝ հաղթական Քերոնեայի ճակատամարտում։