«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 120.
 
[[Աշոտ-Սարգիս Արծրունի|Սարգիս-Աշոտի]] մահից հետո՝ 904 թվականին [[Վասպուրական]]ի իշխանությունը անցնում է նրանց միջնեկ եղբորը՝ Գագիկին։ Նա 25 տարեկան էր, երբ ստանձնեց իր գառավռի կառավարումը, սակայն բազմիցս աչքի էր ընկել իր փայլուն ռազմական և դիվանագիտական ունակություններով։ Երկու եղբայրները՝ [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկը]] և [[Գուրգեն Բ Արծրունի|Գուրգենը]] իրենց մեջ բանժանում են [[Վասպուրական]]ը։ Փոքր եղբորը՝ Գուրգենին, բաժին է հասնում հարավարևելյան Վասպուրականը, իսկ Գագիկին՝ հյուսիսարևմտյան հատվածը։ Այդ ժամանակ Վասպուրականը վարում էր մի շարք մանր պատերազմներ, որոնք հաջողություններ են բերում նրանց, սակայն այդ մանր ցեղերը հավաքվում են [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] (Սալմաստ) գավառում և պատրաստվում արաշավել [[Վասպուրական]]ի վրա<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=535}}</ref>։ Հասկանալով, որ դժվար կլինի դիմագրավել այս ուժերին՝ Գագիկը միանգամից սկսում է բանակցել այդ ցեղերի ղեկավարների հետ և նրանց պահանջները կատարելովով՝ հաշտություն կնքում նրանց հետ։
 
[[Պատկեր:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu|մինի|աջից|330px|]]
 
Գագիկը սկսում է զբաղվել իր ներքին խնդիրներով։ Նա փորձում է վերացնել անիշխանությունը և այդ պատճառով ճնշում է մի շարք անջատողական քաղաքականություն ունեցող իշխանների։ Այդ մանր պատերազմներից մեկը հատկապես կարևոր դեր խաղաց Վասպուրականի պատմության մեջ։ Գագիկը Ամյուկ բերդի դեմ գործողություններ է կազմակերպում, որի միջոցով, ինչպես պատմում է [[Թովմա Արծրունի]]ն՝ Գագիկը «գողանում» է բերդը։ Սա ցույց է տալիս, որ այդ անառիկ բերդը գրավելու համար Գագիկը ինչ-որ խորամանկությունների է դիմել և գրավել է արագորեն՝ առանց մեծ ռազմական ուժերի։ Բերդը պատկանում էր Ութմանիկներին, ովքեր արաբական ցեղ էին։