«Տաշիր-Ձորագետի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
'''Տաշիր-Ձորագետի թագավորություն''', հայտնի է նաև որպես '''Լոռու թագավորություն''' կամ '''Կյուրիկյանների թագավորություն''', [[Բագրատունիների թագավորություն#%D4%B5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%20%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4|Բագրատունիների ենթակայության]] տակ գտնվող [[Ավատատիրության հաստատումը Հայաստանում|ավատատիրական պետություն]] [[Միջնադարյան Հայաստան|միջնադարյան Հայաստանում]]<ref>V. Minorsky. Studies in Caucasian History. — CUP Archive, 1953. — С. 102.: ''The family came to join the Armenian kings of Tashir (Dzoraget) and there was converted to the Armenian creed.''</ref><ref>Andrew C. S. Peacock. Early Seljūq History: A New Interpretation // Routledge Studies in the History of Iran and Turkey. — Routledge, 2010. — Т. 7. — С. 131.''By the middle of the eleventh century, the sole Armenian principalities that maintained some sort of independence were Siunik' and Tashir in Caucasia and Sasun to the west of Lake Van.''</ref>, որը գոյություն է ունեցել [[982]]-ից [[1113|1113 թվականներին]]։ Զբաղեցրել է [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Գուգարք|Գուգարք նահանգի]]<nowiki/>հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային [[Ուտիք|Ուտիքը]], այդ թվում՝ [[Գարդմանի իշխանություն|Գարդմանը]] և [[Փառիսոսի թագավորություն|Փառիսոսը]]։ Թագավորությունը հիմնադրվել է 982 թվականին՝ [[Հայկական պետականությունների ղեկավարների ցանկ|Բագրատունյաց հայոց արքա]] [[Սմբատ Բ Տիեզերակալ|Սմբատ Տիեզերակալի]] կողմից [[Գուրգեն Ա Կյուրիկե|Գուրգեն Ա Կյուրիկեի]] թագադրումից հետո<ref name="Շահնազարյան" /><ref>Ռ. Մաթևոսյան, [http://hpj.asj-oa.am/1255/1/1968-3(199).pdf Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ]</ref>։ Ի սկզբանե այն եղել է [[Բագրատունիներ|Բագրատունիներից]] [[Վասալիտետ|վասալական կախվածության]] մեջ գտնվող ենթակա թագավորության։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր [[Փամբակ|Փամբակի]] ու [[Աղստև|Աղստևի]]<nowiki/>հովիտներից մինչև [[Տփղիս|Տփղիսի]] մերձակայք, [[Ծաղկունյաց լեռնաշղթա]] և [[Նիգ|Նիգ գավառ]]: [[Հյուսիս|Հյուսիսում]] սահմանակցում էր [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորությանը]] և [[Տփղիսի ամիրայություն|Տփղիսի արաբական ամիրայությանը]], [[Հարավ|հարավից]]` [[Պահլավունիներ|Պահլավունիների]] իշխանությանը, [[Արևելք|արևելքից]]` [[Շադդադյաններ|Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին]], իսկ [[Արևմուտք|արևմուտքից]]՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով շարունում է [[Սանահին|Սանահինի]] ու [[Հաղպատավանք|Հաղբատի վանական համալիրների]]<nowiki/>կառուցապատումը<ref>Ռիմա Բոյաջյան, [http://lraber.asj-oa.am/2117/1/1978-9(70).pdf Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում]</ref><ref>Լոռու մարզպետարան, [http://lori.mtad.am/historicalmonuments/ Պատմական ակնարկ Լոռու հուշարձանների մասին]</ref>, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում։
 
Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա [[Դավիթ Ա Կյուրիկյան|Դավիթ Ա Կյուրիկյանը]] (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած [[Շամշուլդե|Շամշուլդե բերդաքաղաքը]] դարձնում է քաղաքամայր-ոստան<ref>The free dictionary,[https://encyclopedia2.thefreedictionary.com/Tashir-Dzoraget+Kingdom Tashir-Dzoraget Kingdom]</ref><ref name="Շահնազարյան" />։ Դավիթ Կյուրիկյանը փորձում է ազատվել [[Բագրատունիների թագավորություն|Անիի թագավորության]] կախումից, խռովություն բարձրացնում [[Գագիկ Ա|Գագիկ Ա-ի]]<nowiki/>դեմ, սակայն պարտվելով կորցնում Աղսև գետի ափին գտնվող իր հողային տիրույթները: Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած [[Գանձակ|Գանձակի ամիրայի]] զորքերին, իր ազդեցությանը ենթարկում [[ԿախեթիԿախեթ-Հերեթի թագավորություն|Կախեթ-Հերեթի թագավորությանն]] ու [[Դմանիս|Դմանիսի իշխանությանը]], ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին՝ [[Անիի Բագրատունյաց թագավորություն|Անիի Բագրատունյաց թագավորության անկումից]], հետո Տաշիր-Ձորագետը դառնում է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և [[Կարսի թագավորություն|Կարս-Վանանդի]] և [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորությունները]]։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը<ref name="Աթանեսյան, ա" />։
 
Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ [[Գուրգեն Բ|Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն]]<ref name="Աթանեսյան, բ" />, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] քաղաքական ազդեցության ոլորտում<ref name="Աթանեսյան, բ">Վահե Աթանեսյան, [http://ankakh.com/article/892/kyurikye-b Կյուրիկե Բ]</ref>։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող [[Կյուրիկյաններ|Կյուրիկյանները]] թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում [[Տավուշի բերդ|Տավուշում]] ու [[Մածնաբերդ|Մածնաբերդում]]։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանությունները, որոնք ունենում են տասնամյակների կյանք։ Տաշիր-Ձորագետի թագավորությունը հայ պետականության վերջին բեկորներից էր, որը հանդիսանում էր Բագրատունիների իրավահաջորդը։
 
[[Գուրգեն Բ|Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն]] կառավարում է որպես անկախ թագավոր։ Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` նա անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ: Նա մայրաքաղաքը տեղափոխեց [[Լոռի բերդ]]<ref>Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն[https://akunq.net/am/?p=31587 Ենթակա թագավորությունների առաջացումը]</ref>: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] քաղաքական ազդեցության ոլորտում<ref name="Շահնազարյան" />։ 12-րդ դարի սկզբից Իրանը սկսում է թուլանալ. նրա տարածքում առաջացած բազմաթիվ կուսակալությունները, ղեկավարվելով թյուրքալեզու առաջնորդների կողմից, հաճախ սատարում էին Օսմանյան կայսրությանը։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում [[Տավուշի բերդ|Տավուշում]], [[Մածնաբերդ|Մածնաբերդում]] ու Նոր բերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանություններ, որոնք ունենում են գոյատևում են մինչև [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] հաստատումը։
 
== Անվանում ==