«Հոնդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com.ua/ +books.google.am/)
Տող 4.
 
== Պատմություն ==
Սոիտիրո Հոնդայի ձեռնարկատիրական գործունեության առաջին փորձը [[Մխոցային օղակ|մխոցային օղակների]] արտադրությունն էր, որը նա հիմնել էր ավտոտնակում՝ 1938 թվականին։ Երկու տարի անց նա խոշոր պատվեր ստացավ [[Տոյոտա]] ընկերության կողմից, որի կատարման համար ստիպված է եղել նոր գործարան կառուցել։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմից]] հետո նա իր գործարանը վաճառեց Տոյոտա ընկերությանը և Ֆուձիսավայի օգնությամբ սկսեց զբաղվել մոտոցիկլետների արտադրությամբ, որն ապահովում էր նոր ընկերության ֆինանսավորումը, ինչպես նաև զբաղվում էր [[Մարքեթինգային ռազմավարություն|մարքեթինգային ռազմավարությամբ]]։ 1946 թվականին ստեղծվեց «Honda Technical Research Institute»-ը (Հոնդայի տեխնիկական հետազոտական ինստիտուտ), 1948 թվականի սեպտեմբերի 24-ին այն գրանցվեց որպես ընկերություն, որտեղ այդ ընթացքում կար 20 աշխատակից<ref name=":0">{{cite web|url=https://www.britannica.com/topic/Honda-Motor-Company-Ltd|title=Honda Motor Company, Ltd.|publisher=Encyclopædia Britannica, Inc.|language=en|accessdate=2016-08-01}}</ref><ref name="Motorbooks">{{cite web|url=https://books.google.com.uaam/books?id=CArfq7tV0OIC&pg=PA52&redir_esc=y#v=onepage&q&f=false|title=Six Men Built the Modern Auto Industry|publisher=Motorbooks|language=en|accessdate=2016-08-04|author=Richard Alan Johnson}}</ref>։ 1950 թվականին Հոնդային հաջողվեց մշակել [[Քառակտային շարժիչ|քառակտային շարժիչ]]՝ կրկնակի ավել հզորությամբ, քան մինչ այդ էր, ինչի շնորհիվ Honda-ի մոտոցիկլետներն արագորեն մեծ համբավ սկսեցին ձեռք բերել։ 1954 թվականին Ճապոնիայում նրանք ձեռք բերեցին15 տոկոս շուկայական մասնաբաժին: Բացի այդ, մինչև 1950-ականների վերջը, Հոնդայի կողմից մշակված մոտոցիկլետները հաղթել են աշխարհի բոլոր մոտոարշավները<ref name="funding">{{cite web|url=http://www.fundinguniverse.com/company-histories/honda-motor-company-limited-history/|title=History of Honda Motor Co., Ltd|publisher=Funding Universe|language=en|accessdate=2016-07-30}}</ref>:
 
1958 թվականին ընկերությունը ներկայացրել է «<nowiki/>[[Honda Super Cub|Super Cub»]] մոտոցիկլետի մոդելը, որը հիմնականում ուղղված էր փոքր ձեռներեցներին, որոնց համար այն փոխարինեց հեծանիվին. այն էժան էր, հեշտ կառավարվող և անվտանգ։ Նոր մոդելի պահանջարկն այնքան մեծ էր, որ կառուցվեց ամսական 30 հազար մոտոցիկլետ արտադրող նոր գործարան։ 1959 թվականին Honda-ն դարձավ առաջատար՝ ճապոնական մոտոցիկլետների արտադրության ծավալներով։ Վաճառքի ծավալը կազմում էր 55 մլն դոլար, մեկ տարվա ընթացքում վաճառվում էր 285 հազար մոտոցիկլետ, որոնցից 168 հազարը Super Cub մոդելներն էին: Նույն թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Honda Motor Company»-ի դուստր ընկերությունը, որը սկսել է ճապոնական մոտոցիկլետների վաճառքը, որոնք զգալիորեն ավելի էժան էին, քան ամերիկյանը (250$-ը ՝ 1000-1500 $-ի դիմաց), բայց միաժամանակ երկու անգամ ավելի հզոր։ 1960-ին ԱՄՆ-ում վաճառքն աճում է 500 հազար դոլարից (1960 թվական) մինչև 77 մլն. դոլարի (1965 թվական): Դրան մեծապես նպաստել է ակտիվ գովազդային արշավը (միայն 1961 թվականին արշավի վրա ծախսվել է 150 հազար դոլար), որը կոչված է քանդելու մոտոցիկլիստ-[[Բայքեր|բայքերի]] ամերիկյան բացասական կարծրատիպը: Այս գովազդային արշավի կարգախոսն էր՝ «You meet the nicest people on a Honda» («Լավագույններն ընտրում են Honda»), ինչի արդյունքում 1964 թվականին ԱՄՆ-ում յուրաքանչյուր երկրորդ վաճառված մոտոցիկլետը պատկանում էր Honda-ին<ref name="funding" /><ref name="gear">{{cite web|url=http://gearheads.org/history-of-honda-motor-company/|title=The History of Honda Motor Company|publisher=Gearheads.org.|language=en|accessdate=2016-07-31}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոնդա» էջից