«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 99.
==== Երկրի ներքին կյանք ====
 
Աֆշինի մահից հետո երկրում որոշակի ժամանակ խաղաղություն է հաստատվում, ինչը Սմբատը օգտագործում է երկրի ամոողջ ուժը վերականգնելու համար։ Այդ ժամանակ [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Սարգիս-Աշոտը]] իր հարաբերությունները կարգավորում է Սմբատի հետ և [[Վասպուրական]]ի ապագան պատկերացնում է համահայկական գաղափարախոսության մեջ։հետ։ [[Վասպուրական]]ի կյանքում դադարում է ներքին խոշոր ազգամիջյան կռիվները, սակայն մնում էր մեկը, որը շարունակում էր խոչընդոտել պետության խաղաղ կյանքին՝ Հասանը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=526}}</ref>։
 
Մի անգամ, երբ [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Սարգիս-Աշոտը]] իջել էր մի գյուղի տուն, Հասանը իր մարդկանցով շրջապատում է տունը, փորձում բարձրանալ տան տանիքին, սակայն տանիքը կոտրվում է և նա ընկնում է տան մեջ։ Սարգիս-Աշոտը անմիջապես ձերբակալում է նրան և պահանջում հետ վերադարձնել Սևան բերդը, բայց այս պահանջին դիմադրում են Հասանի մայրն ու եղբայրը։ Նրանք դիմում եմ Սմբատին, որպեսզի նա լուծի այս վեճը։ Որպես դատավոր Սմբատը ուղարկում է Հովհաննես կաթողիկոսին, որը պայմանավորվում է բերդը հանձնել Սարգիս-Աշոտին, իսկ Հասանին ողջ ու առողջ ազատ արձակել։ Պայմանավորվածությունը իրականանում է, բայց Սարգիս-Աշոտը դրժում է իր խոսքը և կուրացնում Հասանին, ապա նոր ազատ արձակում նրան։ Սարգիս-Աշոտի եղբայրը՝ [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկը]], խոստորեն մեղադրում է նրան այդ արարքի համար։ Ըստ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]]՝ Հասանը կուրանալուց հետո դառնում է բարեպաշտ և նույնիսկ ընդունում է հոգևորաանություն։