«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (VdmBrmyn տեղափոխեց էջը «Կալիֆոռնիա»-ից «Կալիֆորնիա» վերահղման վրայով)
 
== Պատմություն ==
Ժամանակին Կալիֆորնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի [[երկիր]]։ [[Մեքսիկա]]յի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ [[իսպանացի]]ները [[16-րդ դար]]ում հասան Կալիֆորնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆորնիան դարձավ իսպանական [[գաղութ]] և այդպես մնաց մինչև [[1821]] թվականը։ Սակայն, երբ [[Մեքսիկա]]ն [[Իսպանիա]]յից անջատվեց, Կալիֆորնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ [[1846]] թվականին [[ԱՄՆ]]-ը [[Մեքսիկա]]յից խլեց Կալիֆորնիան, երբ այնտեղի [[գետ]]երից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆորնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ [[Ոսկի|Ոսկ]]ու տենդով էր բռնվել նաև Կալիֆորնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած [[նավ]]երն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆորնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ [[գյուղատնտեսություն]]ը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ [[1850]] թվականին ԿալիֆոռնիանԿալիֆորնիան պաշտոնապես ինքնուրույն [[նահանգ]] հայտարարվեց և մտավ [[ԱՄՆ]]-ի կազմի մեջ։
 
== Բնակչություն ==
3826

edits