«Գոլֆստրիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 1.
'''Գոլֆստրիմ''' ( {{lang-en|Gulf Stream}}), ծովային տաք հոսանք [[Ատլանտյան օվկիանոս]]ի հյուսիսային մասում։ Այն քարտեզների վրա հայտնվել է [[Բենջամին Ֆրանկլին]]ի օրոք և նախաձեռնությամբ: Լայն առումով Գոլֆստրիմը կոչվում է տաք հոսանքների այն հզոր համակարգը, որ ձգվում է 10 հզ կմ՝ [[Ֆլորիդա]] թերակղզու ափերից մինչնմինչև [[Շպիցբերգեն]] ու Նոր երկիր կղզիները։ Բուն Գոլֆստրիմը սկսվում է Ֆլորիդա թերակղզու հարավից (դուրս գալով [[Մեքսիկական ծոց]]ից), խառնվում Անտիլյան հոսանքի ջրերին ն ընթանում մինչև Նյուֆաունդլենդյան ծանծաղուտը, շփվում [[Լաբրադորյան հոսանք|Լաբրադորյան սառը հոսանքի]] հետ, շեղվում արևելք և այդտեղից կոչվում [[Հյուսիսատլանտյան հոսանք]]։ Գոլֆստրիմ առաջանում է պասատային քամիների կողմից Յուկատանի նեղուցով դեպի [[Մեքսիկական ծոց]]ը ջրերի հսկայական զանգվածներ բերվելու և այնտեղ կուտակվող ջրերի ու [[Ատլանտյան օվկիանոս]]ին կից մասերի մակարդակների միջև տարբերություն առաջանալու պատճառով։ Դեպի օվկիանոս ելքի մոտ հոսանքի հզորությունը 25 միլիոն<sup>3</sup>/վրկ է (20 անգամ գերազանցում է երկրագնդի բոլոր գետերի ծախսը), հյուսիսային լայնության 38°-ի տակ՝ 82 միլիոն մ<sup>3</sup>/վրկ։ Ֆլորիդայի նեղուցի շրջանում հոսանքի շերտի հաստությունը 700 - 800 մ է, լայնությունը՝ 75 կմ, արագությունը՝ 6 - 10 կմ/ժ։ Գոլֆստրիմ հոսանքի ջուրը տաք է և աղի։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 25&nbsp;°C - 26&nbsp;°C է, աղիությունը՝ 36,2 - 36,4 ‰։ Ջրի ջերմաստիճանի փոփոխությունը կախված է արևադարձային տաք ջրերը բերող պասատային քամիների ուժից։ Դեպի հյուսիս-արևելք Գոլֆստրիմը հոսանքը լայնանում է (Նյուֆաունդլենդյան ծանծաղուտի մոտ մինչն 200 կմ), արագությունը պակասում, ջերմաստիճանը իջնում։ Գոլֆստրիմը տաք հոսանքի համակարգը մեծ ազդեցություն ունի ինչպես Եվրոպայի կլիմայի, այնպես էլ [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծովերի ջրաբանական ն կենսաբանական բնույթի վրա։ Գոլֆստրիմի շնորհիվ [[Մուրմանսկ]] նավահանգիստը տարին բոլոր բաց է նավարկության համար։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=150}}