«Հարթաքանդակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3540 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Ինչպես [[Միջնադարյան Հայաստան]]ում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։
 
== Արա Հարությունյան ==
Քանդակագործ [[Արա Հարությունյան]]ը (1928-1999) առաջիններից է , ով վերականգնեց միջնադարի հայկական ճարտարապետա-քանդակային համալիրների ավանդույթները և ստեղծեց հարթաքանդակի իր վառ ու ինքնատիպ ոճը: 1962 թվականին Արա Հարությունյանը ձևավորում է [[Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ|Երևանի Գինու գործարանի]] հյուսիսային ճակատը ՝ «Պայքար առյուծի հետ» և «Աղվեսներ» հարթաքանդակները<ref name="Ара Арутюнян">Б. Зурабов. Ара Арутюнян. Монография. Мастера советского искусства.Изд-во "Советский художник", М,1986 г.</ref>:
 
1968-1969 թթ. Արա Հարությունյանը քանդակազարդում է [[Էրեբունի թանգարան]]ի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թ. Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի<ref name="Ара Арутюнян" />:
​1966-1967 թթ. Արա Հարությունյանը ստեղծում է [[Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի]] քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը: [[Խորհրդային Հայաստան]]ում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը: Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, [[Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)|Գ. Սունդուկյանի արձանից]] (1972) և [[Հուշկապարիկ (բարձրաքանդակ, Երևան)|«Սիրին» բարձրաքանդակից]] (1976<ref name="Ара Арутюнян" />):
 
​Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ: Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավոր<ref name="Ара Арутюнян" />ը:
 
== Տես նաև ==
* [[Քանդակագործություն]]
* [[Ճարտարապետություն]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=305}}