«Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

 
Այժմ, երբ տեսնում եմ սեփական կարծիքն ամեն գնով առաջ տանելու մեծ ցանկություն, և ոչ մեկ անգամ, ստիպված եմ բարձրաձայնել: Ակնհայտ է, որ մասնակիցն ունի սեփական մոտեցումը և տեսակետը տարբեր սկզբունքային հարցերում, և մեծ ցանկություն ունի հենց դա բերել տեսադաշտ՝ անկախ նրանից, որ չի կարելի պատճենել-փակցնել, խախտել հեղինակային իրավունքները, չհարգել դիմացինի մոտեցումը, և այլն: Ասեմ ավելին, վստահ եմ, որ Դուք, լինելով այս նախագծում երկար ժամանակ՝ արդեն որպես ադմին, ավելին կարող եք իմանալ այս կարգի պատմությունների մասին՝ ոչ միայն իր, այլև մյուսների կողմից: Ես բարձրաձայնում եմ, և հրավիրում եմ տարբեր մարդկանց ուշադրությունը այս հարցի շուրջ. նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել կամ ուղղորդումներ են արել ինձ այս մի քանի ամսվա ընթացքում: Որևէ հանցագործություն ու զանցանք չեմ տեսնում նրա մեջ, որ տեղյակ եմ պահում անհիմն խմբագրական պատերազմ սկսելու մասին: Նույնիսկ քննարկումը դեռ ընթացքի մեջ՝ նա վերականգնում է իր ցանկալի խմբագրումները: Այդ ամենի մասին մանրամասն գրված է հոդածի էջում: Նույնսիկ Սամվելը նշում է, որ ակնկալում է մյուս մասնակիցների անաչառ ակտիվությունը: Ըստ այդմ, ես որևէ ոչ կառուցողական դրսևում չեմ կատարել, խոսել եմ ընդհանուր շահերից, և ներկայացրած փոփոխություններն ու ուղղումները հիմնավորել եմ վստահելի աղբյուրներով: Հետևաբար, ես չեմ ընդունում այն տեսակետը, որ ես պիտակումներ եմ կատարում մի անձի, ում երբևէ չեմ հանդիպել, ես չեմ պառակտում Վիքիպեդիան իմ իրավացիությունը ցույց տալու համար, և բարյացակամությունը ենթադրում եմ ոչ թե իմ անձի նկատմամբ, այլ կոնկրետ հարցում և հոդվածում՝ առանց ընդհանրացնելու: Ես ենթադրում եմ, որ Դուք ունեք անձնական շահագրգռվածություն՝ այս մասնակցին պաշտպանելու, ինչը և ունեցել է մեկ այլ մասնակից՝ սուրբ Շողակաթ հոդվածում աղբյուր դնելու կապակցությամբ (կասկածից վեր է, որ դա պատահականության հարց չէ): Եթե ոչ՝ Դուք որպես անաչառ ադմին, փորձել եք մեղադրել երկուսին, որպեսզի «բարյացակամություն ցույց չտաք»: Եթե երկու դեպքում էլ սխալ եմ, և միևնույն է՝ կարիք եք տեսնում ինձ արգելափակել, և դրանով լուծել այսպիսի հարցը, ես հանգիստ կարող եմ գնալ ինքս: Կսպասեմ Ձեր արձագանքին --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 07:51, 6 Օգոստոսի 2019 (UTC)
:Հարգելի՛ Լևոն, հասկանալի են Ձեր մոտեցումները, սակայն անընդունելի դրանք իրագործման մեթոդները: Պետք էր ընդամենը
* գրել մասնակցին իր քննարկման էջում
* մասնակցին հրավիրել առողջ և կառուցողական քննարկման դաշտ,
* քննարկել հոդվածում առկա թերըմբռնումներն ու վրիպակները: Ուղղումներ կարող եք անել ցանկացած հոդվածում, սակայն զանգվածային փոփոխությունները ենթակա են քննարկման: Դուք կարող էիք կետ առ կետ քննարկել բոլոր հարցերը, այնուհետև անցնել խմբագրումներին, երբ կլիներ լիակատար համաձայնություն: Սա ինչ վերաբերում է Վիքիպեդիայում Ձեր մտադրություններին ու հետագա գործելաոճին:
 
Վիքիպեդիայում բոլոր մասնակիցները հավասար են. կլինի սովորական մասնակից, թե ադմին: Ադմինը ուղղակի տիրապետում է որոշակի գործիքների, որոնք թույլ են տալիս կանխել Վիքիպեդիային հակասող գործողությունները: Բացի այդ, հաջորդ անգամ ենթադրություններ անելիս թախանձագին խնդրում եմ երկար մտածել դրանք հրապարակելուց առաջ: Մի քանի անգամ կարդացեք Ձեր գրածը, նոր սեղմեք «Հիշել էջը» կոճակը: Հակառակ դեպքում ես (ու ոչ միայն) այն կարող եմ դիտարկել որպես վիրավորանք և վիքիէթիկետի խախտման հիմքով դիմել այլ ադմինների՝ հարցը ճիշտ հունով տանելու համար (չնայած Ձեր պնդումներին, որ «ես չեմ ընդունում այն տեսակետը, որ ես պիտակումներ եմ կատարում մի անձի, ում երբևէ չեմ հանդիպել»: Փաստացի Ձեր «Ես ենթադրում եմ, որ Դուք ունեք անձնական շահագրգռվածություն՝ այս մասնակցին պաշտպանելու» միքտը ակնհայտ վիրավորանք է ու վիքիէթիկետի խախտում): Կարծում եմ հասկացաք, որ անձամբ Ձեր հանդեպ էլ ցուցաբերեցի «պաշտպանելու» իմ քաղաքականությունը, որը միայն կարող է ներողամտություն անվանել: Ես խնդիր չունեմ պաշտպանելու կամ քողարկելու որևէ մեկին կամ նրա արածները. դա է փաստում իմ երկարամյա գործունեությունն ու ադմինության հանգամանքը Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքի նախագծերում: Ես շարժվում եմ բացառապես Վիքիպեդիայի շահերով և կանոնակարգերի տառին համահունչ: Մնացեք բարյավ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ և հաճելի վիքիօր:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 09:23, 6 Օգոստոսի 2019 (UTC)
 
Հ.Գ. Սուրբ Շողակաթ հոդվածի պահն էլ, անկեղծ, չհասկացա: Ցանկության դեպքում կարող եք մանրամասնել:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 09:23, 6 Օգոստոսի 2019 (UTC)