Content deleted Content added
Տող 141.
Հարգելի [[Մասնակից:Armenmir|Armen]], շնորհակալ եմ դիտողության համար: Հարցեր չունեմ, արդեն ավելացրի: Հոդվածը գրել եմ սկզբում, երբ լավ չէի պատկերացնում արտաքին հղման և աղբյուրի տարբերությունը, հիմա արդեն ուղղված է --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 12:53, 5 Օգոստոսի 2019 (UTC)
:{{հարգելի մասնակից}}, շնորհակալ եմ արագ արձագանքման համար։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 15:01, 5 Օգոստոսի 2019 (UTC)
 
== Արգելափակման մասին ==
Ողջույն, հարգելի [[Մասնակից:Sigma'am|Սիգմա]]: Բարի գալուստ իմ քննարկման էջ: Որքանով հասկացա՝ ադմին եք այս նախագծում, ուստիև ենթադրում եմ, որ ուշադիր կարդացած կլինեք մեկնաբանություններս՝ տվյալ մասնակցի վարքագծի հետ կապված: Դրանք նկատելի էին պատմական երկու հոդվածում: Ինքս պատմաբան չեմ, և այստեղ ինձ բերեց պատահական հետաքրքրությունը հայերեն հոդվածների նկատմամբ, Իրանում հայկական և ընդհանուր քրիստոնեական ժառանգության մասին կցկտուր տեղեկությունները, և այդ հողի վրա աստիճանաբար տեղափոխվեցի նաև «պատմության միջավայր»: Ցանկությունս հայերեն նյութերի ճշգրիտ տարածումն է՝ վիքիպեդիայի միջոցով: Այստեղ գտնվելու նպատակներս բարի են. առհասարակ մտադիր չեմ որևէ մեկին վատություն անել: Ենթադրում եմ նաև, որ վերջին 4-5 տարում շատացել են խմբագիրները, ովքեր ճանաչում են իրար և, հետևաբար, սատարում են՝ հաճախ ընկերության հիման վրա, ինչը բնորոշ է մեր ազգային մտածելակերպին ու բարի կամքի դրսևորմանը:
 
Այժմ, երբ տեսնում եմ սեփական կարծիքն ամեն գնով առաջ տանելու մեծ ցանկություն, և ոչ մեկ անգամ, ստիպված եմ բարձրաձայնել: Ակնհայտ է, որ մասնակիցն ունի սեփական մոտեցումը և տեսակետը տարբեր սկզբունքային հարցերում, և մեծ ցանկություն ունի հենց դա բերել տեսադաշտ՝ անկախ նրանից, որ չի կարելի պատճենել-փակցնել, խախտել հեղինակային իրավունքները, չհարգել դիմացինի մոտեցումը, և այլն: Ասեմ ավելին, վստահ եմ, որ Դուք, լինելով այս նախագծում երկար ժամանակ՝ արդեն որպես ադմին, ավելին կարող եք իմանալ այս կարգի պատմությունների մասին՝ ոչ միայն իր, այլև մյուսների կողմից: Ես բարձրաձայնում եմ, և հրավիրում եմ տարբեր մարդկանց ուշադրությունը այս հարցի շուրջ. նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել կամ ուղղորդումներ են արել ինձ այս մի քանի ամսվա ընթացքում: Որևէ հանցագործություն ու զանցանք չեմ տեսնում նրա մեջ, որ տեղյակ եմ պահում անհիմն խմբագրական պատերազմ սկսելու մասին: Նույնիսկ քննարկումը դեռ ընթացքի մեջ՝ նա վերականգնում է իր ցանկալի խմբագրումները: Այդ ամենի մասին մանրամասն գրված է հոդածի էջում: Նույնսիկ Սամվելը նշում է, որ ակնկալում է մյուս մասնակիցների անաչառ ակտիվությունը: Ըստ այդմ, ես որևէ ոչ կառուցողական դրսևում չեմ կատարել, խոսել եմ ընդհանուր շահերից, և ներկայացրած փոփոխություններն ու ուղղումները հիմնավորել եմ վստահելի աղբյուրներով: Հետևաբար, ես չեմ ընդունում այն տեսակետը, որ ես պիտակումներ եմ կատարում մի անձի, ում երբևէ չեմ հանդիպել, ես չեմ պառակտում Վիքիպեդիան իմ իրավացիությունը ցույց տալու համար, և բարյացակամությունը ենթադրում եմ ոչ թե իմ անձի նկատմամբ, այլ կոնկրետ հարցում և հոդվածում՝ առանց ընդհանրացնելու: Ես ենթադրում եմ, որ Դուք ունեք անձնական շահագրգռվածություն՝ այս մասնակցին պաշտպանելու, ինչը և ունեցել է մեկ այլ մասնակից՝ սուրբ Շողակաթ հոդվածում աղբյուր դնելու կապակցությամբ (կասկածից վեր է, որ դա պատահականության հարց չէ): Եթե ոչ՝ Դուք որպես անաչառ ադմին, փորձել եք մեղադրել երկուսին, որպեսզի «բարյացակամություն ցույց չտաք»: Եթե երկու դեպքում էլ սխալ եմ, և միևնույն է՝ կարիք եք տեսնում ինձ արգելափակել, և դրանով լուծել այսպիսի հարցը, ես հանգիստ կարող եմ գնալ ինքս: Կսպասեմ Ձեր արձագանքին --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 07:51, 6 Օգոստոսի 2019 (UTC)