«Սագամիհարա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Սագամիհարա'''<ref>Книга:Географический энциклопедический словарь|с=406</ref> (相模原市) քաղաք Ճապոնիայո...»: |
(Տարբերություն չկա)
|
06:47, 6 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Սագամիհարա[1] (相模原市) քաղաք Ճապոնիայում՝ տեղակայված Կանագավա պրեֆեկտուրայում:
Քաղաքը բաժանվում է երեք շրջանի. Միդորի-կու, Տյուո-կու և Մինամի-կու:
Պատմություն
Այն հիմնադրվել է 1941 թվականի ապրիլի 29-ին, 2010 թվականի ապրիլի 1-ին ստացել է քաղաքի կարգավիճակ: 2016 թվականի հուլիսի 26-ին քաղաքում կատարվեց հարձակում հաշմանդամների «Ցուկուի Յամայուրի Էն» պանսիոնատի վրա, ինչի արդյունքում զոհվեց 19 մարդ, իսկ 40 մարդ վիրավորվեց:
Աշխարհագրություն
Սագամիհարան գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական մասում, Տոկիոյից հարավ՝ Դոսի գետի վրա, որն այնուհետ միախառնվում է Սագամի գետին:
Տնտեսություն
1950-ական թվականներին քաղաքում կար զարգացած արդյունաբերություն, որ ներառում էր էլեկտրամեքենաշինության և մեքենաշինության, ինչպես նաև սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերը: Սագամիհարան հետազոտությունների կենտրոն է ատոմային էներգիայի բնագավառում:
Տրանսպորտ
- Կոկուդո 16, ազգային նշանակության ճանապարհ, որը շրջապատում է Տոկիոն:
Կրթություն
Քաղաքում գտնվում է Սագամիի օրիորդաց համալսարանը, Կիտասատոյի բժշկական քոլեջը և Աձաբուի անասնաբուժական քոլեջը:
Քույր քաղաքներ
Սագամիհարան ունի երեք քույր քաղաքներ[2]:
Սիմվոլիկա
Քաղաքի ծաղիկը դրախտավարդն է, ծառը՝ փոշոտ ձելկվան, իսկ թռչունը՝ դաշտային արտույտը[3]:
Ծանոթագրություններ
- ↑ Книга:Географический энциклопедический словарь|с=406
- ↑ «相模原市の友好都市» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010-12-11-ին. Վերցված է 2010-07-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «シンボル» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010-04-12-ին. Վերցված է 2010-07-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)