«Տաշիր-Ձորագետի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 35.
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր [[Շամշուլդե]]ն<ref name="Շահնազարյան" /> (982-1065), ապա՝ [[Լոռի բերդ|Լոռե]] բերդաքաղաքը (1065-1113)։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] ու [[Աղստև]]ի հովիտներից մինչև [[Տփղիս]]ի մերձակայք՝ հյուսիսում սահմանակցելով [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորությանը]] և [[Տփղիսի ամիրայություն|Տփղիսի արաբական ամիրայությանը]], հարավից` [[Պահլավունիներ]]ի տիրույթներին, արևելքից` Ուտիքում հաստատված [[Շադդադյաններ]]ի իշխանությանը, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Լոռին տնտեսական կարևոր դերակատարում ուներ [[Թբիլիսի]]-[[Անի]] ճանապարհին: Հզորության շրջանում՝ Դավիթ Անհողինի օրոք, երբ անկում էին ապրում [[Տփղիսի ամիրայություն]]ը և արաբական իշխանությունները, ներառել է հարևան և հեռավոր գավառներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] աշխարհի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային [[Ուտիք]]ը, այդ թվում՝ [[Գարդմանի իշխանություն|Գարդմանը]] և [[Փառիսոսի թագավորություն|Փառիսոսը]], դրա ազդեցության տակ են ընկնում [[Կախեթ-Հերեթի թագավորություն|Կախեթ-Հերեթի թագավորությանն]] ու Դմանիսի իշխանությանը: Հարևան պետությունների հետ հաստատվում են կայուն հարաբերություններ հաստատում։ 1045 թվականին՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դառնում է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և [[Կարսի թագավորություն|Կարս-Վանանդի]] և [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորությունները]]։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը<ref name="Աթանեսյան, ա" />։
 
[[Գուրգեն Բ|Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն]]<ref name="Աթանեսյան, բ" />, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ննա անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ<ref>[[Հայաստանի պատմության թանգարան]], [https://historymuseum.am/collection_filter/numismatic-collection/page/2/ Դրամագիտական հավաքածու]</ref><ref name="Աթանեսյան, բ">Վահե Աթանեսյան, [http://ankakh.com/article/892/kyurikye-b Կյուրիկե Բ]</ref>: Նա մայրաքաղաքը տեղափոխեց [[Լոռի բերդ]]<ref>Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն[https://akunq.net/am/?p=31587 Ենթակա թագավորությունների առաջացումը]</ref>: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] քաղաքական ազդեցության ոլորտում<ref name="Շահնազարյան" />։ 12-րդ դարի սկզբից Իրանը սկսում է թուլանալ. նրա տարածքում առաջացած բազմաթիվ կուսակալությունները, ղեկավարվելով թյուրքալեզու առաջնորդների կողմից, հաճախ սատարում էին Օսմանյան կայսրությանը։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում [[Տավուշի բերդ|Տավուշում]], [[Մածնաբերդ|Մածնաբերդում]] ու Նոր բերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանություններ, որոնք ունենում են գոյատևում են մինչև [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] հաստատումը։ Տաշիր-Ձորագետի թագավորությունը հայ պետականության վերջին բեկորներից էր, որը հանդիսանում էր Բագրատունիների իրավահաջորդը։
 
== Անվանում ==