«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Պապ Արշակունի''' ({{ԱԾ}}), [[Արշակունյաց Հայաստան]]ի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, [[Արշակ Բ]]-ի և [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմի]] որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա [[Մեծ Հայք]]ում որպես արքա հաստատվեց [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օգնությամբ։ Սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
 
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե [[Կեսարիա]]յում, այլ հենց [[Հայաստան]]ում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի<ref name="Զորքի—թիվ">{{Cite web|url=http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/8.html Հայ ռազմական արվեստի պատմություն|title=Հայ ռազմական արվեստի պատմությու|last=|first=|date=|website=armenianhouse.org|publisher=|language=hy|accessdate=2019-04-08}}</ref>։
 
Պապը փորձում էր ազատվել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին<ref>Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975</ref>։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ Երկարակյացի]] հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է [[Տարսոն]] և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է [[Տրայանոս]]ը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է<ref name="ReferenceA">Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:</ref><ref name="ReferenceB">Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թվական:</ref><ref name="archive.org">https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up</ref>։
10 867

edits