«Խեղճ Սաշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
No edit summary
Տող 37.
 
== Սյուժե ==
[[1990]]-ական թվականների երկրորդ կես։ [[Մոսկվա]], [[Նոր տարի|Նոր տարվա]] նախաշեմ։ Ցրված և դժբախտ, սակայն տաղանդավոր և ազնիվ կողոպտիչ Բերյոզկինը (ազատազրկման է դատապարտվել նրա համար, որ կողոպտել է բանկը, այնտեղից վերցնելով ոչ թե հսկայական գումար, այլ միայն «իր» մի քանի հազարը, որը նա երբևիցե գցել էր իր հաշվին) բանտից արձակուրդ է դուրս գալիս ձմեռային տոնակատարությունների ժամանակ։ Իր հետ նա գումար է տանում, որկորը նրան հանձնել է մաֆիոզ բոսը։ Բերյոզկինը շփոթված կորցնում է օբշյակի գումարը և այժմ նրան հաշվեհարդար է սպասվում։ Նա փորձում է կախվել, սակայն նրան փրկում է թափառաշրջիկ Արիստարխը, ով [[Ձմեռ Պապ]] է աշխատում։ Արիստարխի հետ միասին Բերյոզկինը փորձում է կողոպտել բանկի կառավարչուհու հարուստ բնակարանը, սակայն ընկնում է թակարդը, որը տեղադրել էր տանտիրուհու դուստր Սաշան։
 
Սաշան դժբախտ երեխա է, ով ունի ամեն ինչ, բացի մայրական ուշադրության։ Բիզնես-վումեն Օլգան մշտապես զբաղված է՝ նա կառավարում է բանկը, այդ պատճառով հաճախ ստիպված է լինում մեկնել գործնական ուղևորությունների։ Իսկ Սաշան պատրաստ է ազատվել հարստությունից և բարեկեցությունից, որպեսզի ապրի ինչպես սովորական երեխաները՝ տնային մայրիկի հետ։ Բերյոզկինին շանտաժի ենթարկելով բնակարան ներխուժելու և անկիզելի պահարանը բացելու տեսագրությամբ, աղջիկը նրանից պահանջում է կողոպտել մոր բանկը։ Որպեսզի նրան դարձնի տան այցելու, նա Բերյոզկինի հագցնում է պատշաճ հագուստ և նրան ներկայացնում է որպես իր ինֆոմատիկայի նոր ուսուցիչ։ Արիսհարխը այդ ընթացքում «չեզոքացնում է» Սաշայի դաստիարակչուհուն՝ նրան սիրահարեցնելով իր վրա։ Իսկ Բերյոզկինին սկսում է թվալ, որ Սաշայի մայր Օլգան իր առաջին պատանեկան սերն է, ում նա փնտրում էր ամբողջ կյանքի ընթացքում։