«Տասնհինգամյա նավապետը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
Ալվեցը ստիպված է բարեկամական կապեր պահպանել տեղացի «արքայիկ» Մուանի Լունգայի հետ, որը իր ժամանակը անց է կացնում խրախճանքների և հարբեցողության մեջ։ Անսպասելի, խմելով Ալվեցի առաջարկած խմիչքը, Մուանի Լունգան մահանում է և կառավարիչ է դառնում նրա ավագ կինը։ Ըստ տեղական սովորության, նրան պետք է թաղեն իր ստրուկների, կանանց և անհրաժեշտ պիտույթների հետ։ Քաղաքում փոս են քանդում և ջուր են նախապատրաստում, որը պետք է ջրասույզ անի նրան և կենդանի թաղի նրա կանանց և ստրուկներին։ Որպես հատուկ զոհ, փոսի ներսի սյունին են կապում Դիկ Սենդին։ Հարկավոր պահին ջուրը բաց են թողնում և այն ջրասույզ է անում փոսը։
 
Որոշ ժամանակ անց Նեգորոն հեռանում է Կազոնդայից և ուղևորվում դեպի օվկիանոսի ափ, որպեսզի նավ նստի և լողա [[Ամերիկա]]՝ պարոն Ուելդոնի մոտ, փրկագնի հետևից։ Միևնույն ժամանակ շարունակվում է երաշտը, որը սովամահությամբ է սպառնում։ Երկրի բոլոր ծայրերից գալիս են հատուկ կախարդներ՝ մգանգներ։ Կազոնդայում սպասում են շատ հզոր մգանգին, որը ինչ-որ ուշանում է։ Շուտով մգանգը գալիս է և կատարում ծիսական պարեր։ Նա համր է և այդ պատճառով օգտագործում է [[ժեստերի լեզու]]ն։ Նա պարզում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը սպիտակամորթ կինն է և նրա որդին։ Ուղեկցվելով ամբոխով, նա մոտենում է Ալվեցի տանը, վերցնում է ուշակորույս միսիս Ուելդոնին և նրա որդուն։ Բենեդիտը փախչում է Կազոնդայից միջատների որսի ժամանակ և հետագայում նրան գտնում է Հերկուլեսը։ Ալվեցը բարկությունից մազերն է փետում, քանի որ Նեգորոն նրան է վստահել կնոջ և նրա որդու պահպանությունը՝ փրկագնի մասնաբաժնի փոխարեն։ Սակայն Ալվեցը չի կարող ընդտմանալ ամբոխի ցանկությանը, որկորը համակված է հավատքով։ Մգանգան հեռանում է քաղաքից և հասնում է գետին, որտեղ թաքցված է նրա լաստանավը։ Մգանգան ոչ այլ ոք է քան զգեստափոխված Հերկուլեսը, իսկ լաստանավին սպասում է ողջ և առողջ Դիկ Սենդը և Բենեդիկտը՝ Դինգոյի հետ։ Հերկուլեսը հետևոմ էր քարավանին, այնուհետև օգնում է Դիկին ազատվել պարաններից և դուրս գալ փոսից, հետո դարանակալում է իրական մգանգին և վերցնում է նրա հագուստը և դիմակը։
 
Շուտով լաստանավի ուղևորները հասնում են [[օվկիանոս]] և ափի երկայքով նավարկում են՝ քաղաքակիրթ վայրեր փնտրելով։ Նրանց հետ է հավատարիմ Դինգոն։ Հանկարծ ճանապարհորդները նկատում են հյուղակ, Դինգոն պոկվում է և վազում ներս։ Հյուղակում Դինգոն հարձակվում է Նեգորոյի վրա, որը այնտեղ էր թաքցրել իր փողերը՝ Դինգոյի տեր Սամուել Վեռնոնի (Ս.Վ.-ն Դինգոյի տիրոջ՝ Սամուել Վեռնոնի անվան սկզբնատառերն են) սպանությունից հետո։ Նեգորոն սպանում է Դինգոյին, սակայն ինքն էլ ստանում է մահացու վնասվածքներ և մահանում է։ Ճանապարհորդները գտնում են հյուղակում մահացող Սեմուել Վեռնոնի նամակը, որով նա բացահայտում է գող և մարդասպան Նեգորոյին։ Որոշ ժամանակ անց ճանապարհորդները հասնում են քաղաքակիրթ վայրեր, նավ են նստում և վերադառնում են [[Ամերիկա]]։ Պարոն Ուելդոնին հաջողվում է փրկագնել ստրկության մեջ գտնվող հավատարիմ ընկերներին՝ Բատին, Թոմին, Օստինին և Ակտեոնին։ Դիկ Սենդը, ստանալով համապատասխան կրթություն, դառնում է պարոն Ոուելդոնին պատականող նավի իսկական նավապետ։