«Տասնհինգամյա նավապետը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
== Սյուժե ==
Վեպում նկարագրվում է կետորսական երկկայմ «Պիլիգրիմ» [[առագաստանավ]]ի ուղևորների արկածները, որի անձնակազմի բոլոր անդամները (հինգ նավաստի և նավապետը) զոհվել են կետի հետ գոտեմարտի արդյունքում։ Նավի վրա էին գտնվում միսիս Ուելդոնը, նրա փոքրիկ որդի Ջեկը, ազգական Բենեդիկտը (միսիս Ուելդոնի խորթ եղբայրը, միջատաբան), սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։ Հրամանատարությունը իր վրա է վերցնում կրտսեր նավաստի Դիկ Սենդը։ Նավի ղեկավարմանը նրան օգնում են հինգ նեգրեր, որոնց փրկել էին նավաբեկության ենթարկվող նավից։ Այդ նեգրերն են՝ Բաթը, Օստինը, Ակտեոնը, Հերկուլեսը և ծեր Թոմը։ Խորտակվող նավից փրկում են նաև Դինգո անունով շնիկին։ Շունը անմիջապես սկսում է ագրեսիա դրսևորել նավի խոհարար Նեգորոյի նկատմամբ։ Շան վզակապին երևում էին «Ս. Վ.» տառերը։ Խոհարար Նեգորոն, հանդիսանալով ստրկավաճառների գործակալ, խաբեությամբ փոխում է նավի կուրսը՝ [[կողմնացույց]]ի տակ դրված մետաղական ձողի օգնությամբ և [[Բոլիվիա]]յի ([[Հարավային Ամերիկա]]) փոխարեն «Պիլիգրիմը» ուղևորվում է դեպի [[Անգոլա]]յի ([[Աֆրիկա]]) ափերը։ Ափին մոտ նավը վնասվածքներ է ստանում և ճանապարհորդները ստիպված են լինում ափ իջնել։ Ափ իջնելուց անմիջապես հետո Նեգորոն անհետանում է։ Շուտով ճանապարհորդները հանդիպում են ամերիկացի Հարիսին, որը առաջարկում է նրանց հասցնել ագարակ, որտեց նրանց օգնություն կցուցաբերեն։ Ճանապարհորդները համաձայնվում են և ճանապարհ են ընկնում։ Սակայն, զգոն Դիկը, անմիջապես սկսում է տարօրինակություններ նկատել։ Ազգական Բենեդիկտը հրաշքով փրկվում է ճանճի խայթոցից, որկորը նման է [[ցեցե]]ին, նրա ակնոցները հայտնեբերվում են ջարդված, գետի մոտ ճանապարհորդները վախեցնում են [[գետաձի]]երի նախրին և [[ընձուղտ]]ներին (որոնց ընդունում են որպես [[ջայլամ]]ներ), մթության մեջ լսվում է [[առյուծ]]ի մռնչյուն, անտառի արահետը տրորված է [[փղեր]]ի կողմից։ Այդ բոլոր երևույթները կարող էին տեղի ունենալ միայն [[Աֆրիկա]]յում։ Միևնույն ժամանակ բացակայում են [[Հարավային Ամերիկա]]յին յուրահատուկ հինինային և [[կաուչուկ]]ային ծառերը։ Հարիսը այդ ամենը բացատրում է շփոթմունքով, անհայտ տեղանքով և այլն։ Վերջնական որոշիչ փաստ է դառնում Դիկի և Թոմի գտած կտրված ձեռքեր։ Դիկը վերջապես, սարսափով համոզվում է նրանում, որ իրենք ընկել են [[Անգոլա]]՝ «ստրկավաճառների և ստրուկների երկիր»։ Դիկը և Թոմը պատրաստվում են բռնել Հարիսին, սակայն նա առաջ է ընկնում և անհետանում։ Փոքրիկ ջոկատը մնում է անծանոթ և անհայտ տարածքում։
 
Իմանալով դառը ճշմարտությունը, տոկուն ճանապարհորդները փորձում են ելք գտնել ծուղակից, սակայն անարդյունք։ Լքված մրջնանոցում գիշերելուց հետո, նրանք ընկնում են իրենց շրջապատած ստրկավաճառների ձեռքը։ Միայն Հերկուլեսին է հաջողվում փախչել։ Գործակալները նրանց միացնում են անազատների քարավանին, որՆ ուղևորվում է երկրի խորքը։ Սևամորթները գնում են շղթայված և խիզախորեն դիմանում են թշվառությանը։ Միսիս Ուելդոնը, Ջեկը և Բենեդիկտը գտնվում են ավելի լավ պայմաններում, քանի որ ստրկավաճառները նրանց հետ կապված որոշակի նպատակներ ունեն։ Հոգնեցնող մի քանի օրվա ճանապարհից հետո քարավանը հասնում է Կազոնդա՝ ստրկավաճառների մեղվաբույնը։ Ոչ բոլորին է հաջողվում դիմանալ այդ տքնաջան ճանապարհին, բազմաթիվ անազատներ, այդ թվում նաև ծեր Նենը, մահանում են ճանապարհին։ Կազոնդայում Դիկը հանդիպում է Հարիսին և դանակով սպանում է նրան։ Խոհարար Նեգորոն, պարզվում է, խոշոր ստրկավաճառ Ալվեցի մերձավոր գործակիցն է։