«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  11 ամիս առաջ
{{Հիմնական|Ձիրավի ճակատամարտ}}
 
[[Պատկեր:170.gif|մինի|Ձիրավի ճակատամարտի սխեմանսխեման։|ձախից|300px]]
 
Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը [[Մեծ Հայք]] է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում [[Այրարատ նահանգ]]ի [[Բագրևանդ]] գավառի [[Ձիրավի դաշտ]]ում, որը գտնվում էր [[Նպատ լեռ]]ան հյուսիսային ստորոտին, [[Արածանի]]ի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին [[աղվաններ]]ը և [[լեզգիներ]]ը, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև [[Մերուժան Արծրունի]]ն, որը հավակնում էր հայոց գահին<ref name="Լեո_477"></ref>։
Պապի գահակալման շրջանում, երբ [[Ներսես Մեծ]]ը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև [[պարսիկներ]]ի կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։
 
Արտաքին գործերը ավարտելուց հետոհետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն [[քրիստոնեություն]]ը, այլ ուղակիուղղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=479}}</ref>։
 
[[Պատկեր:Շահակ Ա Մանազկերտցի.jpg|մինի|Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը Աղբիանոսյանների տոհմից|աջից|200px]]
===== Տարածքային բարեփոխում =====
 
[[Արշակ Բ]]-ի գերեվարությունից հետո մի շարք հայկական իշխանություններ սկսեցին անջատողական քաղաքականություն վարել և ապստամբել։ Այդ պատճառով մի շարք տարածքներ առանձնացան։ ՊապըՊապն իր առջև նպատակ էր դրել վերագրավել և միացնել իր պետությանը այն տարածքները, որոնք գրավված էին [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտաշես Բարեպաշտ]]ի ժամանակաշրջաններից՝ [[Ուտիք]]<nowiki/>ը, [[Գուգարք]]ը, [[Կորճայք]]ը, [[Աղձնիք]]ը և այլ նահանգներ։ Նա հանձնարարում է այդ գերկարևոր առաջադրանքը [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանին]]։ Դրա համար նախ հարկավոր էր վերակազմել հզոր բանակ։ Արհեստավարժ զորքի թիվը հասցվում է շուրջ 90 հազարի<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=478}}</ref>։
 
[[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղը]] ամենայն պատասխանատվությամբ սկսում է հայկական նահանգների վերամիավորումը։ Կայն նահանգներ, որոնք առանց արյունահեղության հանձնվեցի, իսկ չհանձնվողները ամենայն կատաղությամբ ջաղջախվեցին Մուշեղի կողմից։ Ըստ [[Փավստոս Բուզանդ]]ի՝ նույնիս մի քանիսին նա խաչ է բարձրացրել։ Պարսիկներից տարածք գրավելու ժամանակ Մուշեղի զինվորները պարսից ձիավորներին գետնին տապալելիս ասում էին՝ «Գնա՛ քաջ Արշակի մոտ», իսկ հետևակի զինվորի սպանելիս գոչում էին՝ «Զո՛հ եղիր Արշակին»։ Սակայն Մուշեղը մեծ հարգանք ուներ թագի և կանանց հանդեպ։ Երբ նա մի անգամ պատերազմում է [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհի]] հետ և նրան փախուստի մատնում, պարսիկ կանանոցը գերի է մնում Մուշեղի մոտ։ Նա ամենայն հարգանքով է վարվում Շապուհի հարեմի հետ և նրանց հետ է ուղարկում [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհի]] մոտ։ Այս քայլը բարձր է գնահատվում Շապուհի կողմից և նա իր գինու բաժակի վրա պատկերել է տալիս սպիտակ ձիու վրա նստած Մուշեղին և ամեն անգամ գինի խմելիս նա ի պատիվ Մուշեղի ասում էր՝ «Ճերմակաձին գինի խմե»։ Մուշեղ Մամիկոնյանը ազատագրում է նաև [[Ատրպատական]]ի հայկական մասը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=480}}</ref>։
 
Ի վերջո ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտաշես Բարեպաշտ]]ի ժամանակաշրջանում։
 
==== Սպանություն ====
 
Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով [[Հռոմեական կայսրություն|Հռոմը]] հալածանքներ է սկսում նրա հանդեպ,հանդեպ։ դրաԴրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի՝Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=483}}</ref>։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։
 
Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է [[Տարսոն]], որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, որի ժամանակ Պապը դավադրաբար թունավորվում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=486}}</ref>։
57 715

edits