«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 273 բայտ ,  11 ամիս առաջ
==== Ձիրավի ճակատամարտ ====
{{Հիմնական|Ձիրավի ճակատամարտ}}
 
[[Պատկեր:170.gif|մինի|Ձիրավի ճակատամարտի սխեման|ձախից|300px]]
 
Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը [[Մեծ Հայք]] է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում [[Այրարատ նահանգ]]ի [[Բագրևանդ]] գավառի [[Ձիրավի դաշտ]]ում, որը գտնվում էր [[Նպատ լեռ]]ան հյուսիսային ստորոտին, [[Արածանի]]ի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին [[աղվաններ]]ը և [[լեզգիներ]]ը, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև [[Մերուժան Արծրունի]]ն, որը հավակնում էր հայոց գահին<ref name="Լեո_477"></ref>։
 
Արտաքին գործերը ավարտելուց հետո Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն [[քրիստոնեություն]]ը, այլ ուղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլություն, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=479}}</ref>։
 
[[Շահակ Ա Մանազկերտցի.jpg|մինի|Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը Աղբիանոսյանների տոհմից|աջից|300px]]
 
Պապը սկում է կրճատել [[Տրդատ Գ]]-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=482}}</ref>։
10 821

edits