«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6455168 խմբագրումը, որի հեղինակն է՝ Nooberella (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Պապ թագավոր (այլ կիրառումներ)}}
 
{{Տեղեկաքարտ Միապետ
|անուն= Պապ
|տիտղոս=Մեծ Հայքի Արքա
|պատկեր= [[Պատկեր:General (Sparapet) Mushegh Mamikonian (right), the King Pap and Armenian cavalry soldiers. Miniature from the 16th century..jpg|250px]]
|կալանք= [[371]] թվականին, [[Ձիրավի ճակատամարտ]]ում [[Սասանյան Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ]]-ին հաղթանակած [[Մեծ Հայք|Հայոց արքա]] [[Պապ Արշակունի]]ն (ձախից), [[սպարապետ]] [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] (աջից) և հայոց [[այրուձի]]ն. [[16-րդ դար]]ի մանրանկար:
|իշխանություն= [[368]] ([[370]]) – [[374]]
|հայր=[[Արշակ Բ]]
|նախորդ=[[Արշակ Բ]]
|հաջորդող=[[Վարազդատ]]
|երեխաներ=[[Արշակ Գ]] և Վաղարշակ
|տոհմ= [[Արշակունիներ]]
|մահ= [[374]]
|թագուհի=
}}
'''Պապ Արշակունի''' ({{ԱԾ}}), [[Մեծ Հայք]]ի արքա (370-374), [[Արշակ Բ]]-ի և [[Սյունիքի իշխանություն|Սյունյաց]] [[Անդովկ Սյունի]] մեծ իշխանի դուստր՝ [[Փառանձեմ]] թագուհու որդին, [[Արշակունիներ]]ի թագավորական տոհմից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա [[Արշակ Բ]]–ին։ Պապը գահին հաստատվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օժանդակությամբ։ Գործակցելով [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] հետ՝ [[371]] թվականին [[Ձիրավի ճակատամարտ]]ում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։
 
Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
 
Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի<ref>[http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/8.html Հայ ռազմական արվեստի պատմություն]</ref>։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|մինի|Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց օրոք՝ 66-385 թթ. սահմաններով]]
[[Ներսես Ա Մեծ|Ներսես Ա Պարթև կաթողիկոսի]] մահից հետո, Պապը, [[Շահակ Ա Մանազկերտցի|Շահակ Ա Մանազկերտցուն]] արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։
 
Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին<ref>Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան 1975:</ref>։
 
Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա [[Շապուհ Բ|Շապուհ II]]–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ [[Վաղես]]ը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է [[Տարսոն]] և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել<ref name="ReferenceA">Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:</ref><ref name="ReferenceB">Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.:</ref><ref name="archive.org">https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up</ref>։
 
== Գրականություն ==
* Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984 թ., էջ 102-106։
* Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։
* Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001 թ.։
* Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
* Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
* Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900 թ.։
* Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944 թ.։
* Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012 թ.։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/8.html Գնդապետ Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմությունից, գլուխ 8, պար. 2, պար. 3, էջ 165-174, Երևան, 1969]
* ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ.
* [https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up/ Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900թ.:]
* [http://freebooks.do.am/load/step%27an_zoryan_pap_t%27agavor_na_online_tarberak/16-1-0-1970/ Ստ. Զորյան, Պապ թագավոր, պատմավեպ, ակադեմիկոս Ս.Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Արշակունիներ]]
[[Կատեգորիա:374 մահեր]]