«Տաշիր-Ձորագետի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
'''Տաշիր-Ձորագետի թագավորություն''', հայտնի է նաև որպես '''Լոռու թագավորություն''' կամ '''Կյուրիկյանների թագավորություն''', [[Բագրատունիների թագավորություն#Ենթակա թագավորությունների առաջացում|Բագրատունիների ենթակայության]] տակ գտնվող հայկական<ref>V. Minorsky. Studies in Caucasian History. — CUP Archive, 1953. — С. 102.: ''The family came to join the Armenian kings of Tashir (Dzoraget) and there was converted to the Armenian creed.''</ref><ref>Andrew C. S. Peacock. Early Seljūq History: A New Interpretation // Routledge Studies in the History of Iran and Turkey. — Routledge, 2010. — Т. 7. — С. 131.''By the middle of the eleventh century, the sole Armenian principalities that maintained some sort of independence were Siunik' and Tashir in Caucasia and Sasun to the west of Lake Van.''</ref> ավատատիրական պետություն [[միջնադարյան Հայաստան]]ում 982-1113 թվականներին։ Հզորության շրջանում զբաղեցրել է [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] աշխարհի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային [[Ուտիք]]ը, այդ թվում՝ [[Գարդմանի իշխանություն|Գարդմանը]] և [[Փառիսոսի թագավորություն|Փառիսոսը]]։ Ի սկզբանե հիմնադրվել է որպես Լոռու իշխանություն: 982 թվականին հայոց թագավոր [[Սմբատ Բ Տիեզերակալ]]ն իր եղբայր [[Գուրգեն Ա Կյուրիկե|Գուրգենին]], որն ուներ նաև Դերենիկ անունը<ref name="Շահնազարյան" />, ճանաչում է հետո որպես ենթակա թագավոր։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] ու [[Աղստև]]ի հովիտներից մինչև [[Տփղիս]]ի մերձակայք՝ հյուսիսում սահմանակցելով [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորությանը]] և [[Տփղիսի ամիրայություն|Տփղիսի արաբական ամիրայությանը]], հարավից` [[Պահլավունիներ]]ի տիրույթներին, արևելքից` Ուտիքում հաստատված [[Շադդադյաններ]]ի իշխանությանը, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Տեղական բարբառով Գուրգենը հորջորջվում է որպես Կյուրիկե, հիմնադրելով Կյուրիկյանների տոհմը: Նա շարունում է [[Սանահին]]ի ու [[Հաղպատավանք|Հաղպատի]] վանական համալիրների կառուցումը<ref>Լոռու մարզպետարան, [http://lori.mtad.am/historicalmonuments/ Պատմական ակնարկ Լոռու հուշարձանների մասին]</ref><ref>The free dictionary,[https://encyclopedia2.thefreedictionary.com/Tashir-Dzoraget+Kingdom Tashir-Dzoraget Kingdom]</ref>, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում։
 
Գուրգենին հաջորդում է [[Դավիթ Ա Կյուրիկյան|Դավիթ Ա Կյուրիկյանը]] (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած [[Շամշուլդե]] բերդաքաղաքը դարձնում է քաղաքամայր-ոստան<ref name="Շահնազարյան" />։ Դավիթ Կյուրիկյանը փորձում է ազատվել [[Բագրատունիների թագավորություն|Անիի թագավորության]] կախումից, խռովություն բարձրացնում [[Գագիկ Ա]]-ի դեմ, սակայն պարտվելով կորցնում Աղստև գետի ափին գտնվող իր հողային տիրույթները: Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայի զորքերին, իր ազդեցությանը ենթարկում [[Կախեթ-Հերեթի թագավորություն|Կախեթ-Հերեթի թագավորությանն]] ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դառնում է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և [[Կարսի թագավորություն|Կարս-Վանանդի]] և [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորությունները]]։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը<ref name="Աթանեսյան, ա" />։
 
Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ [[Գուրգեն Բ|Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն]]<ref name="Աթանեսյան, բ" />, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ<ref>[[Հայաստանի պատմության թանգարան]], [https://historymuseum.am/collection_filter/numismatic-collection/page/2/ Դրամագիտական հավաքածու]</ref><ref name="Աթանեսյան, բ">Վահե Աթանեսյան, [http://ankakh.com/article/892/kyurikye-b Կյուրիկե Բ]</ref>: Նա մայրաքաղաքը տեղափոխեց [[Լոռի բերդ]]<ref>Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն[https://akunq.net/am/?p=31587 Ենթակա թագավորությունների առաջացումը]</ref>: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] քաղաքական ազդեցության ոլորտում<ref name="Շահնազարյան" />։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում [[Տավուշի բերդ|Տավուշում]], [[Մածնաբերդ|Մածնաբերդում]] ու Նոր բերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանություններ, որոնք ունենում են գոյատևում են մինչև [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] հաստատումը։
 
== Անվան ծագումնաբանություն ==