«Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենդանական աշխարհ ==
Գոյություն ունեն թռչունների 250, մողեսների 24 և օձերի 14 տեսակներ, ինչպես նաև 2 տեսակի կոկորդիլոս, 41 տեսակի երկկենցաղ ու 143 ձկնատեսակ։ ''Pimelodella'' տեսակի լոքոն էնդեմիկ է։ Միջին և մեծ տեսակի կաթնասուններից են հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla), պերուվյան կապիկը (Ateles chamek), կապուչին կապիկը (Sapajus apella), ''Saimiri ustus'', մոխրագույն տիտին (Callicebus brunneus), երկարապոչ կատուն (Leopardus wiedii), [[յագուար]]ը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis), մշկախոզը (Pecari tajacu), և սկյուռիկը (Sciurillus pusillus
 
== Պահպանություն ==
Պարկը դասվում է [[Բնության պահպանության միջազգային միություն|Բնության պահպանության միջազգային միության]] II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել Ամազոն խոնավ անտառի և սավաննայի կարևոր տարածքը, ինչպես նաև աղբյուրները, որոնք նպաստում են Կաուտարիո, Սոտերիո ու Նովո գետերի ձևավորմանը։ Այն ապահովում է շրջակա միջավայրի կապը [[Գուապորե]] գետի հովտում՝ Բրազիլիայի ու Բոլիվիայի միջև։ Պարկն ընդգրկում է պահպանվող տարածքների մոզաիկը, որից առաջացել են մի քանի պահպանման միավորումներ և բնիկ տարածքներ, որոնք կազմում են Գուապորե էկոլոգիական կայանը։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։
 
Պարկը շրջապատող տարածքը բնակեցված է համայնքի նոր բնակիչներով՝ Սուրպրեսա նահանգում, արդյունահանող ու բնիկ համայնքներով։ Պարկը խթան է հանդիսանում այս համայնքներում կայուն զարգացմանը։ Չնայած պարկի տարածք մուտք գործելը բավականին բարդ է, սակայն կան պահպանվող տարածքներ, որոնք տուժում են որսագողությունից, հանքարդյունաբերությունից, անտառահատումից ու հողերի գրավումից։
 
 
 
 
Պերուակու գետը հատում է պարկը հյուսիսարևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ, որը լցվելով Սան Ֆրանցիսկու գետ, հոսում է պարկի հարավարևելյան սահմանով<ref name="ref3">[https://web.archive.org/web/20160601194546/http://www.ibama.gov.br/phocadownload/category/44-p?download=2331# Flávio Túlio Gomes 2007]</ref>։ Կավերնաս դու Պերուակու բնապահպանական պահպանվող տարածքը (EPA)՝ 143866 հա տարածքով, ստեղծվել է 1989 թվականի սեպտեմբերի 26-ին<ref name="ref2" />։ EPA-ն, որն ընդգրկում է Պերուակու գետի ավազանը, մասամբ համընկնում է և՛ ազգային պարկի և՛ պետական պարկի հետ, բայց երկու ազգային պարկերն էլ տարածվում են EPA-ի սահմաններից դուրս<ref name="ref4">[*{{citation|ref={{harvid|Área de Proteção Ambiental Cavernas ... ICMBio}}|language=Portuguese
|title= Área de Proteção Ambiental Cavernas do Peruaçu|chapter=Mapa com os limites [.kml]|publisher=ICMBio
|url=http://www.icmbio.gov.br/portal/images/stories/kmz/apa_cavernas_do_peruacu.kml|accessdate=2016-05-01}} [This is a .kml file, which defines the location and outline of the APA. It may be viewed using Google My Maps - Create a New Map - Import.] Área de Proteção Ambiental Cavernas ... ICMBio]</ref>։
 
Ջերմաստիճանը միջինը 18 °C է, որը չնչին չափով ավելի բարձր է ձմռանը՝ ամռանը ամպամածության ավելի մեծ ծածկույթի պատճառով։ Տարեկան տեղումների քանակը 1200 մմ է։ Հիմնականում տեղումներ լինում են ամռանը։ Հարաբերական խոնավությունը մոտ 70% է։ Պարկն ընկած է Սերրադո և Կաատինգա շրջանների միջև, և որը ներառում է սեզոնային լեռնային տերևաթափ անտառ, կիսատերևաթափ անտառ ու սավաննա՝ ծառերով և անցումային գոտիներով։ Տարբեր միջավայրեր աջակցում են կենդանական աշխարհի լայն շրջանակ ունենալու համար<ref name="ref5">[https://web.archive.org/web/20160601194546/http://www.ibama.gov.br/phocadownload/category/44-p?download=2331# Flávio Túlio Gomes 200]</ref>։ Գրուտա դու Ժանելյաոն և այլ քարանձավներ ունեն ժայռապատկերներ, որոնք ավելի քան 10000 տարեկան են<ref name="ref6">[https://www.wwf.org.br/informacoes/noticias_meio_ambiente_e_natureza/?37162/Parque-Nacional-Cavernas-do-Peruau-recebe-infraestrutura-para-o-turismo Bruno Moraes 2013]</ref>։