«Մարգարիտա Սաենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Մարգարիտա Սաենկոն ծնվել է 1927 թվականի հուլիսի 27-ին։ Իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դիվիզիոնի ռազմաճակատային բազմատիրաժ թերթում։ Ավարտել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի լրագրության ֆակուլտետը։ Համագործակցել է տարբեր պարբերական հրատարակությունների հետ, հոդվածներ է տպագրել «Театр» և «Искусство кино» ամսագրերում, որպես հատուկ թղթակից աշխատել է «Советская культура» թերթում։ [[1967 թվական]]ին հրատարակված «Թատերական հանրագիտարանում» Մարգարիտա Սաենկոյին, ովոր այդ ժամանակ աշխատում էր [[Կրասնոդար]]ում, ընդգրկել է ծայրագավառի առաջատար թատերական քննադատների շարքում<ref>Театральная энциклопедия: В 5 тт. — М.: Советская энциклопедия, 1967. — Т. 5. — С. 143—144.</ref>։
 
Մարգարիտա Սաենկոյի «Եվ հավերժ պայքար» ({{lang-ru|«И вечный бой»}}), «Ուրիշը չի լինի երբեք» ({{lang-ru|«Другой не будет никогда»}}), «Հարցրու ինքդ քեզ» ({{lang-ru|«Спроси себя»}}), «Կոզետա» ({{lang-ru|«Козетта»}}, ըստ [[Վիկտոր Հյուգո|Հյուգոյի]]) և այլ պիեսների հիման վրա ներկայացումներ են բեմադրվել Ռուսաստանի Կենտրոնական մանկական թատրոնում, Բելառուսի պատանի հանդիսատեսի թատրոնում, Մոսկվայի կոմեդիայի մարզային թատրոնում, Բրյանսկի մարզային թատրոնում և այլն։ [[1980 թվական]]ին Նիկոլաևյան դրամայի ու երաժշտական կոմեդիայի ուկրաինական թատրոնի «Պարտիզանական կայծ» ({{lang-ru|«Партизанская искра»}}, բեմադրությունը՝ Անատոլի Յակովլևիչ Լիտկոյի) ներկայացումը (1957), որ բեմադրվել էր Մարգարիտա Սաենկոյի ու Բ. Արովի պիեսի հիման վրա, արժանացել է Ուկրաինայի Լենինյան Կոմերիտմիության կենտկոմի Ն. Օստրովսկու անվան մրցանակի<ref>[http://archive.li/1v8r В. Понизов. Реминисценции крылатой феникс]: Биография Николаевского Академического Украинского театра драмы и музыкальной комедии.</ref>։