«Ծագում (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
[[Բիլբաո]], [[Իսպանիա]]։ [[Հարվարդի համալսարան|Հարվարդի համալսարանի]] պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է [[Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան]]՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և [[Ապագայաբանություն|ֆուտուրոլոգ]], ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն հայտնի են դարձրել ամբողջ աշխարհում։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ու՞ր ենք գնում»։
 
Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը անցնում է թանգարանի գմբեթում, որը կարծես մարգագետին լինի բաց երկնքի տակ։ Սկզբում ցույց է տրվում Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ դնելու կրոնի դարաշրջանին և ներս թափանցելու գիտության դարաշրջան։ Բացումից առաջ Լուիս Ավիլան կրակում է Քիրշի վրա և սպանում նրան։ Ավիլան նախկին ծովակալ է, ում կինն ու դուստրը մահացել են կրոնական ահաբեկչության արդյունքում։ Այդ դեպքից հետո Ավիլան կորցրել է հավատը Աստծո հանդեպ և դարձել հակասական Պալմիրյան կաթոլիկական եկեղեցու անդամ։ Ավիլային վարձում է Ռեգենտ անունով ոմն մեկը։մեկը, Նաով պնդում է, որ կապված է եկեղեցու հետ, որն Ավիլային ասել է նրա մասին, թե ահաբեկիչը իրականում Քիրշի հետևորդն է․․․
 
== Հերոսներ ==