«Հայ օգնության միության Ատրպատականի մասնաճյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}}
Հայ օգնության միության (ՀՕՄ) [[Ատրպատական]]ի մասնաճյուղ, հիմնվել է [[1915]]-ին, [[Թավրիզ]]ում՝ «[[Ատրպատական]]ի Կարմիր խաչ» անունով։ Նպատակն էր աջակցել պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորներին, իսկ պատերազմից հետո օգնել գաղթականներին իրենց բնակավայրերում հաստատվելուն։ [[1926]]-ին միացել է [[ԱՄՆ]]-ի «Հայ Կարմիր խաչ» կենտրոնին և դարձել նրա մասնաճյուղը։ [[1944]]-ից՝ ՀՕՄ։ Միությունը լայն գործունեություն է ծավալել [[1930]]-ին Սալմաստի երկրաշարժից տուժած հայերին օգնելու համար։ [[1936]]-ին, հայկական դպրոցների փակումից հետո, հայ մանուկների համար կազմակերպել է մայրենի լեզվի դասընթացներ։ [[1947]]—[[1948|48]]-ին հիմնել է մանկապարտեզ և 4-ժամյա դպրոց։ Մինչև Ասւբ- պատականիԱտրպատականի հայկական դպրոցների վերաբացումը ([[1956]]) զբաղվել է կրթական, բարեգործական աշխատանքներով։ [[1941]]—[[1946|46]]-ին նյութական օգնություն է ուղարկել [[Հայաստան]]։ Միության հիմնադիրներից և ակտիվ գործիչներից էին՝ Հեղինե Հակոբյանը, Աստղիկ Ավթանդիլյանը, Աստղիկ Հակոբյանը, Մարի Մաթևոսյանը, Սրբուհի Սեթխանյանը և ուրիշներ։
 
{{Անավարտ}}