«Թադևոս Ավդալբեգյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Աշխատություններ ==
«Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» ([[1925]]) աշխատության մեջ Ավդալբեգյանն այն միտքն է զարգացնում, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստական, այլև նախակապիտայիստականնախակապիտալիստական հասարակարգերին։
 
[[1928]]-[[1931]] թվականներին հրատարակված իր գրքույկներում Ավդալբեգյանը հանգամանորեն ու յուրովի արծարծեց պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ. Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։ Հայաստանի նյութական կուլտուրայիմշակույթի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում Ավդալբեգյանը նոր լույս է սփռում քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը 14-18-րդ դարերին Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը 5-րդ դարում, հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» ([[1926]]) ուսումնասիրությամբ Ավդալբեգյանը պարզեց այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։
 
== Ստեղծագործություններ ==