«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 623.
Գյումրի քաղաքը հարուստ է եկեղեցիներով, որոնցից շատերն իրար մոտ են գտնվում։ Ընդհանուր առմամբ ողջ պատմության ընթացքում Գյումրիում 16 եկեղեցի է կառուցվել և մի կաթոլիկ եկեղեցի էլ կառուցվում է [[2013]] թ. դրությամբ։ Այդ եկեղեցիներից 5-ը ռուսական զորամասային եկեղեցիներ են, մեկը՝ հայ կաթոլիկ, մյուսն էլ՝ հունական։
 
Գյումրիում հիշատակված առաջին եկեղեցին՝ [[Դպրեվանք (Գյումրի)|Դպրեվանքը]] եղել է հայ ճարտարապետական ոսկեդարի՝ [[VII դար]]ի կառույց։ Դպրեվանքը առաջին եկեղեցիներից է եղել, որոնց ճարտարապետական կառուցվածքը բազիլիկ գմբեթավորից անցել է կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցուն։ Այն համարվում է վաղ քրիստոնեկան քատամաթ գմբեթավոր բազիլիկի լավագույն նմուշներից մեկը։ Եկեղեցում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի ([[1125]]–[[1156]]) կինը, այնուհետև Սբ.Սուրբ Խաչը տեղափոխել են [[Վրաստան]]ի Վարձիա վանքը։ Եկեղեցին քանդվել է ռուսական ամրոցի կառուցման պատճառով<ref>{{cite web|url=http://lusamut.net/level2_.php?id=90&id_2=931&cat_=6&s=3 |title=Դպրեվանք |date= |accessdate=2013 Հուլիսի 7}}</ref>։
 
Գյումրիում եկեղեցաշինությունը մեծ թափ է առել [[XIX դար]]ում և նրանց մեծ մասն հասել է մեզ։ Նրանք բոլորն էլ հայկական եկեղեցաշինության վառ նմուշներ են։
Տող 634.
 
[[Պատկեր:Surb_Nshan1.jpg|մինի|աջից|250px|Սուրբ Նշան եկեղեցին]]
[[Սուրբ Նշան եկեղեցի (Գյումրի)|Սուրբ Նշան]] եկեղեցին [[ՀՀՀայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է [[1859]]-[[1864]] թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում՝ որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց [[Սուրբ Յոթ Վերք|նոր եկեղեցին]], եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացած Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց '''Սուրբ Նշան''': Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց [[Սուրբ Յոթ Վերք]] եկեղեցի։ Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ [[1988]] թ. [[Սպիտակի երկրաշարժ]]ի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։
 
[[Պատկեր:Gexconc jam 01.jpg|մինի|ձախից|250px|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Գեղցոնց ժամը]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից