«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 91.
[[Պատկեր:Ajwazowski grob.jpg|250px|մինի|Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիա քաղաքի հայոց Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։]]
[[Պատկեր:Feodosiya_tomb_of_Ivan_Aivazovsky_IMG_2968_1725.jpg|250px|մինի|Այվազովսկու շիրմաքարին գրաբար փորագրված են Խորենացու հետևյալ հայտնի խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։]]
Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թվականի մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։կտավը<ref name="ReferenceA"/>։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Թեոդոսիայի Ի.Կ.Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. 1900 թվականի ապրիլի 19-ի (մայիսի 2-ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Որպես սյուժե՝ նա ընտրել էր իրական մի դեպք՝ անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝ Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝ քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։ «Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։

Այվազովսկու ստեղծագործությանը բարձր գնահատական են տվել նրա շատ ու շատ ժամանակակիցներ, իսկ նկարիչ [[Իվան Կրամսկոյ|Ի.Ն.ԿրամսկոյըԿրամսկոյ]]<nowiki/>ը գրել է.«Ով ինչ էլ ասի, Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ»։ Այվազովսկուն,Այվազովսկուն՝ որպես Ռուսական կայսրության աստիճանակարգի վերևից երկրորդ աստիճանում գտնվող ազնվականի, դեր-ծովակալի և պատվավոր քաղաքացու հուղարկավորել են զինվորական պատվով։ Իր կտակի համաձայն՝ թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում։բակում<ref name="ReferenceA" />։ 1903 թվականին նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
 
[[Պատկեր:Aivazovsky_Chaos_1841.jpg|մինի|350px|Քաոս։ Հովհաննես Այվազովսկի։ 1841 թ.]]