«Խրիսոխիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Խրիսոխիր''', Խրիսոքիր ({{lang-el|Χρυσόχειρ}}՝ ոսկեձեռնյան (ծն. թ. անհտ. — 872)), [[Պավլիկյան շարժում|պավլիկյանների]] գլխավոր զորահրամանատարը [[863]]—[[872]] թթ.-ին։ Խրիսոխիրը նույն սպաթար Հովհաննես Խրիսոքիրն է։ Ազգությամբ՝ հայ, որին [[Փոտ պատրիարքըպատրիարք]]ը նամակներ է հղել։ Խրիսոխիրի հայրը նույնպես պավլիկյան էր։ Խրիսոխիրը հաջորդել է հորեղբորորդուն (կամ մորեղբորորդի)՝ [[Կարբեաս]]ին։
 
Խրիսոխիրի օրոք պավլիկյանների զինվորական հզորությունը հասել է բարձրակետին։ Խրիսոխիրի գլխավորությամբ նրանք ներխուժել են ԲյուգանդականԲյուզանդական կայսրություն՝ հասնելով մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմեդիա։ Վասիլ I [[869]] թ.-ին և [[871]] թ.-ին արշավել է Խրիսոխիրի դեմ և պարտվել։ Խրիսոխիրի և կայսեր դեսպան Պետրոս Սիկիլիացու բանակցությունները ([[869]]) Դիվրիգում հաջողություն չեն ունեցել. Բյուզանդիան չի ընդունել Խրիսոխիրի պայմանը՝ հրաժարվել արլ-ում ունեցած տիրապետությունից։ Այնուհետև Խրիսոխիրը ծրագրել է քարոզիչներ ուղարկել քրիստոնեությունը նոր ընդունած ([[866]]) Բուլղարիա՝ պավլիկյան գաղափարներն այնտեղ տարածելու նպատակով։ [[872]] թ.-ին Վասիլ I Արմենիակների և Խարսիանոն բանակաթեմերի զորքերով Խրիսոխիրի դեմ է ուղարկել զորապետ Քրիստափորին, որը Վաթիռիաքս վայրում (Սեբաստիայից հյուսիս-արևմուտք) հաղթել է պավլիկյաններին։ Խրիսոխիրն ընկել է մարտի դաշտում՝ դավաճան Պուլադեսի (Փոլադ) ձեռքով։ Կիսամեռ Խրիսոխիրի գլուխը կտրել և ուղարկել են կայսրին։ Դրանից հետո բյուգանդականբյուզանդական զորքերը գրավել են պավլիկյանների կենտրոն Դիվրիգը և մի շարք բերդեր։
 
Խրիսոխիրի կերպարը՝ հանձին «Խրիսոխերպոսի», արտացոլվել է բյուգանդականբյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։
 
== Գրականություն ==
* Կոնստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6, ԲյուգանդականԲյուզանդական աղբյուրներ, 2)։
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=94}}
 
[[Կատեգորիա:Պավլիկյան շարժում]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խրիսոխիր» էջից