«Մահապատիժով Դիսնեյլենդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
 
Գիբսոնը դժվարությամբ է գտնում ժամանակակից ու [[վիկտորյական դարաշրջան]]ի Սինգապուրների կապը. վերջինից քիչ բան է մնացել: Փորձելով բացահայտել սինգապուրյան քողարկված սոցիալական մեխանիզմները` հեղինակը իզուր փնտրում է քաղաքային ոգու ներկայությունը: Առավոտյան զբոսանքների ժամանակ, որը պարտադրվել էր ժամային գոտիների տարբերությունը հաղթահարելու հետևանքով, նա բացահայտել է, որ քաղաք-պետության ֆիզիկական անցյալը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է: Գիբսոնը Սինգապուրի պատմության կարճ ակնարկ է ներկայացնում` սկսելով 1819 թվականին Սթեֆորդ Ռաֆլզի կողմից քաղաքի հիմնադրումից: Այնուհետև ներկայացնում է ճապոնական օկուպացիան և 1965 թվականին հանրապետության հռչակումը: Հեղինակը գալիս է այն եզրակացության, որ ժամանակակից Սինգապուրը միակուսակցական պետության և կապիտալիստական [[տեխնոկրատիա]]յի հաջողակ օրինակ է, որն ամենից առաջ նրա վարչապետ [[Լի Կուան Յու]]ի գործունեության արդյունք է. վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 30 տարի: Նա մեջբերում է ''South China Morning Post'' թերթի այն հոդվածների վերնագրերը, որտեղ մանրամասն նկարագրվել է թերթի տնտեսագետ, աստիճանավոր խմբագրի նկատմամբ դատավարությունը, որ բացահայտել էր Սինգապուրի տնտեսական աճի մասին պետական գաղտնիքը:
 
Գիբսոնը ցավում է, որ Սինգապուրում բացակայում է իրական քաղաքային ոգին, որ նա բնութագրում է «ստեղծագործելու ունակություն»: Նա ներկայացնում է քաղաք-պետության ճարտարապետության հոգե-երկրաբանական ակնարկը, ինչպես նաև նշում է երիտասարդ, գրավիչ, նույնաոճ հագուստով միջին խավի ներկայացուցիչների անվերջ շարքը Սինգապուրի առևտրական կենտրոններում և այն համեմատում է նիստերի մեծ դահլիճի հետ, օրինակ, [[Ատլանտա]]յում: Հոդվածագիրը երաժշտական ու գրական խանութների տեսականին համարում է դիմազուրկ` մտածելով, թե արդյոք դրանում մեղավոր է Ոչ ցանկալի քարոզչության բաժանմունքը, որը [[Գրաքննություն|գրաքննության]] համար պատասխանատու պետական մի քանի կառույցներից մեկն է: [[Բոհեմ]]ական մթնոլորտի բացակայության, ապամշակութային միջավայրում Գիբսոնին չի հաջողվում գտնել [[այլախոհություն|այլախոհության]], [[անդերգրաունդ]]ի, արվարձանների մշակութային հետքեր: [[Հասարակաց տուն|Հասարակաց տների]] փոխարեն կառավարության կողմից թույլատրված «առողջության կենտրոններն» են (իրականում` մերսման սրահներ), իսկ ժամադրությունները պարտադիր կազմակերպում են ամուսնական կառավարական ընկերությունները: Նա նշում է. «Այստեղ շատ քիչ է այն ամենը, ինչը չի համարվում մտածված, բծախնդրորերն մշակված սոցիալական քաղաքականության արդյունք»:
 
== Ծանոթագրություններ ==