«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
Մի անգամ Վլադիսլավը խնդրում է Մայորեքին, որ նա այցելի իր երկու ծանոթ երաժիշտներին և խնդրի, որպեսզի վերջիններս կազմակերպեն Շփիլմանի փախուստը։ Մյուս երեկո Մայորեքը հայտնում է, որ երաժիշտ կինն ու ամուսինը փոխել են իրենց հասցեն և նա չի կարողացել գտնել նրանց։ Այդ ժամանակ Վլադիսլավը զգուշորեն փախչում է շինարարությունից և գտնում հին ծանոթին և նրա կնոջը։ Վերջիններս կերակրում են Վլադիսլավին և ուղարկում վստահված անձ Գիբժինսկու մոտ, որը ապահով տեղում գիշերվա օթևան է տալիս Շփիլմանին։
 
Հաջորդ օրը Գիբժինսկին թաքցնում է Շփիլմանին մի բնակարանում, որը գտնում էր հենց գետտոյի կողքին։ Որոշ ժամանակով Վլադիսլավն այստեղ է մնում, ընդհանրապես բնակարանից դուրս չգալով։ Իր լուսամուտից նա ամեն օր ականատես է լինում հրեաների ու նացիստների ռազմական ընդհանրումներին։ընդհարումներին։ Վերջ ի վերջո ֆաշիստներին հաջողվում է ոչնչացնել բոլոր ըմբոստներին։
 
Շուտով Վլադիսլավի կերակուրը սպառվում է և կերակուր փնտրելով, նա պատահաբար ջարդուփշուր է անում ամանեղենը՝ մեծ աղմուկ առաջացնելով։ Կողքի բնակարանում ապրող հարևանուհին դուրս է գալիս սենյակից ու աղմուկ բարձրացնում։ Վլադիսլավը ստիպված փախչում է այստեղից։ Այս անգամ նա այցելում է իր հին ծանոթ երաժշտուհուն՝ Դորոթային, ու նրա ամուսնուն՝ Ջոքևիջին։ Շփիլմանն ասում է, որ Գիբժինսկու խորհրդով է եկել և իրեն օգնություն է հարկավոր։ Ջոքևիջը թաքցնում է Վլադիսլավին մի ուրիշ բնակարանում, ծանոթացնում ոմն Շալլազի հետ, ով պետք է ամեն շաբաթ կերակուր հասցներ Շփիլմանին։
 
Այդ բնակարանում, Վլադիսլավը երկար ժամանակ դիմանում է ցրտին ու սովին։ Ի վերջո նա ծանր հիվանդանում է։ Դորոթան ու ՋոքևիջըՋոքևիչը բժշկի են դիմում։ Վլադիսլավն ապաքինվում է և դարձյալ մնում այդ բնակարանում։ Երբ ԽորհրադայինԽորհրդային զորքերը մտնում են Լեհաստան, քաղաքում ռազմական գործողություններ են սկսվում, իսկ հասարակ ժողովուրդը ապստամբում է։ Ռազմական բախումները սկսում են հաճախակի տեղի ունենալ, և մի օր Շփիլմանի շենքը պայթեցնում են։ Վերջինս խուճապահար դուրս է փախչում և թաքնվում տարբեր թաքստոցներում։ Ամենուրեք պատերազմ է, կրակոցներ, սպանություններ, պայթեցված շենքեր և այլն... Շփիլմանը օր ու գիշեր թաքնվում է տարբեր շենքերի փլատակների մեջ կամ էլ փախչում նացիստներից։ Սովից նա շատ է թուլանում։
 
Մի երեկո Շփիլմանը մի գերմանացի կապիտանի է հանդիպում։ Վերջինիս տեսնում է, որ Վլադիսլավը փրկվելու հույսը կորցնում է։ Կապիտանը զարմացած հարցնում է, թե ով է կանգնած իր առջև և լսելով, որ անծանոթը դաշնակահար է եղել, նրան տանում է մի դաշնամուրի մոտ և համոզվելու համար խնդրում է նվագել։ Վլադիսլավը վարպետորեն նվագում է [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի երաժշտությունը։ Կապիտանը հաճույքով լսում է և առանց ոչ մի խոսք ասելու հեռանում։ Հաջորդ օրը նա այցելում է դաշնակահարին և իր հետ կերակուր բերում։ Այդպիսով կապիտանը ամեն օր կերակուր է հասցնում Վլադիսլավին և փրկում սովամահ լինելուց։ Նա նույնիսկ իր թիկնոցն է հանում ու տալիս խեղճացած դաշնակահարին, որպեսզի վերջինս չմրսի։
Տող 177.
== Քննադատություն ==
«Դաշնակահարը» ֆիլմը լավ ընդունվեց կինոքննադատների և հանդիսատեսների կողմից<ref>{{cite web|url = http://www.rottentomatoes.com/m/pianist/|title = Ֆիլմի քննարկում|publisher = rottentomatoes.com|accessdate = 2012.06.19}}</ref>: Այն բուռն քննարկումներ առաջացրեց ինչպես տարբեր հեռուստատեսային վայրերում, այնպես էլ տարբեր համացանցային կայքերում<ref>{{cite web|url = http://www.imdb.com/title/tt0253474/|title = Ֆիլմի քննարկում|publisher = imdb.com|accessdate = 2012.06.19}}</ref><ref>{{cite web|url = http://www.metacritic.com/movie/the-pianist|title = Ֆիլմի քննարկում|publisher = metacritic.com|accessdate = 2012.06.19}}</ref>: [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկացի]] հանրահայտ կինոքննադատ Ռոջեր Էբերթը, այսպես է գրել ֆիլմի մասին<ref>{{cite web|url = http://rogerebert.suntimes.com/apps/pbcs.dll/article?AID=/20030103/REVIEWS/301030302/1023|title = Ռոջեր Էբերթի քննադատություն|publisher = By Roger Ebert|accessdate = 2012.06.19}}</ref>.
{{Քաղվածք|Այս ֆիլմի անվանումը կրճատված է: Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» պատմում է լեհական հրեա, դասական երաժշտի պատմությունը, որը վերապրեց Հոլոկոստը[[Հոլոքոստ]]ը կանգունության և հաջողության շնորհիվ: Սա միայն թրիլլեր չէ, նաև թույլ է տալիս խուսափել գայթակղությունից՝ զգալ սպասումների մաքսիմումը կամ տրամադրությունը: Սա դաշնակահարի վկայությունն է այն մասին, թե ինչ է նա տեսել և ինչ եղավ նրա հետ: Այն, որ նա ողջ մնաց, հաղթանակ չէ, երբ բոլորը, ում նա սիրում էր, վախճանվեցին: Պոլանսկին, ասելով իր փորձի մասին, ասաց, որ իր մոր մահը գազային խցիկում այնպիսի ողբերգություն է, որ միայն իր սեփական մահը կբերի փակման:
{{oq|en|The title is an understatement, and so is the film. Roman Polanski's "The Pianist" tells the story of a Polish Jew, a classical musician, who survived the Holocaust through stoicism and good luck. This is not a thriller, and avoids any temptation to crank up suspense or sentiment; it is the pianist's witness to what he saw and what happened to him. That he survived was not a victory when all whom he loved died; Polanski, in talking about his own experiences, has said that the death of his mother in the gas chambers remains so hurtful that only his own death will bring closure.
}}
Տող 208.
Վլադիսլավ Շփիլմանը 1930-ական թվականներին [[Լեհաստան]]ում հայտնի ու փայլուն դաշնակահար էր<ref>{{cite web|url = http://www.szpilman.net/|title = The pianist|publisher = szpilman.net|accessdate = 2012.06.19}}</ref>: Նա հրեաների ընտանիքից էր, և հենց դա հետագայում նրա տանջանքների ու չարչարանքների պատճառը դարձավ։ Երբ [[1939]] թվականին, [[Գերմանիա]]ն գրավեց Լեհաստանը, Շփիլմանների ընտանիքը, իր կամքին հակառակ, տեղափոխվեց հրեաների գետտո։ [[1942]] թվականին [[օգոստոսի 16]]-ին, Վլադիսլավն ու իր ընտանիքի անդամները ոչ պիտանի համարվեցին աշխատանքի համար։ Դրա պատճառով նրանք ուղարկվում են մի համակենտրոնացման ճամբար, որտեղից գնացքով պետք է ոչնչացման ուղարկվեին, ուրիշ հրեաների հետ։ Վերջին պահին, Վլադիսլավին փրկում է իր հին ծանոթ Իցհաք Քելլերը, որը նացիստական զինվոր էր։ Նա առանձնացնում է Վլադիսլավին ամբոխից և հրամայում է փախչել։
 
Դրանից հետո Շփիլմանը բանվոր է աշխատում շինարարությունում։ Մի քանի անգամ հրաշքով փրկվում է հերթական ջարդերից, իրականացված նացիստների կողմից։ Երբ հրեաների նկատմամբ հալածանքները դարձյալ ուժ են առնում, Վլադիսլավը չի դիմանում և [[1943]] թվականին փախչում է գետտոյից ու երկար ժամանակ, շրջում է լեհական ռադիոյի ծանոթների մոտ, որոնք թաքցնում են իրեն տարբեր բնակարաններում։ Վերջին բնակարանը, որում Վլադիսլավն ապաստան է գտնում, գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում, և հրեաների գետտոյի դիմաց։ [[Օգոստոսի 12]]-ին շենքն այրում են և այդ պահին Շփիլմանը փորձում է նույնիսկ թունավորվել քնաբերով, սակայն ողջ է մնում։
 
Հետագայում նա թաքնվում է տարբեր փլուզված շենքերի տանիքներում և ոչ հեռու գտնվող հիվանդանոցում։ Թերսնուցման պատճառով քիչ է մնում մահանա։ Վերջապես նոյեմբերին, Վլադիսլավը բնակություն է հաստատում մի շենքում, որտեղ նրան հանկարծակի գտնում է մի գերմանացի կապիտան՝ Վիլյամ Հոզենֆելդ անունով։ Վերջինս ցանկանում էր այդ շենքում [[Վարշավա]]յի պաշտպանության աշխատակազմ հաստատել։ Հոզենֆելդը թաքցնում է Շփիլմանին մի ապահով տեղամասում և, ընդհուպ մինչև պատերազմի ավարտը, կերակուր հասցնում դաշնակահարին։ Կապիտանը փրկում է վերջինիս կյանքը։ Հոզենֆելդը վախճանվել է 1952 թվականին, [[Իոսիֆ Ստալին|Ստալինյան]] ճամբարներում։ Իսկ Վլադիսլավ Շփիլմանն ապրեց 88 տարի և վախճանվեց [[2000]] թվականին։ Նա շուրջ քսան տարի աշխատում էր լեհական ռադիոյում, իսկ հետագայում սկսեց գրել տարբեր երգեր ու ստեղծագործություններ, որոնց շնորհիվ հայտնի դարձավ որպես կոմպոզիտոր։
Տող 216.
«Դաշնակահարը» ֆիլմի [[ռեժիսոր]] Ռոման Պոլանսկու մանկությունը ինչ-որ չափով կարելի է նմանեցնել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքին և ընդհանրապես ֆիլմի թեմային<ref>{{cite web|url = http://www.worldcrunch.com/exclusive-revelations-roman-polanskis-polish-secret-service-file/3087|title = Exclusive: revelations from Roman Polanski's polish secret service file|publisher = worldcrunch.com|accessdate = 2012.06.19}}</ref>:
 
Ռոման Պոլանսկին ծնվել է [[1933]] թվականի [[օգոստոսի 18]]-ին, [[Ֆրանսիա]]յի մայրաքաղաք [[Փարիզ]]ում, հրեաների ընտանիքում<ref>{{cite web|url = http://www.filmreference.com/film/38/Roman-Polanski.html|title = Roman Polanski biography (1933-)|publisher = filmreference.com|accessdate = 2012.06.19}}</ref>: Երբ նա երեք տարեկան էր, ծնողները վերադարձան [[Լեհաստան]]: Ֆաշիստական հալածանքների ժամանակ, նրա մայրը զոհվում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Հորը հաջողվում է ողջ մնալ մի այլ՝ Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ Տղային ապաստան էին տալիս լեհական ընտանիքները։ Ըստ Պոլանսկու խոսքերի՝ ռազմական ընդհարումների ժամանակ [[Ֆաշիզմ|ֆաշիստներն]] օգտագործում էին իրեն որպես թիրախ։ Գոյատևելով [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում և ողջ մնալով [[Կրակով]]յան գետտոյում՝ Պոլանսկին իր տեղն է գտնում արվեստում։ [[1945]] թվականին նա գտնում է իր հորը։ Վերջինս ուղղորդում է որդուն սովորել տեխնիկական դպրոցում, սակայն շուտով Ռոմանը սկսում է աշխատել մանկական հեռուստատեսությունում, խաղում է ռադիոբեմադրություններում և թատրոնում։ Նա խաղացել է գլխավոր դեր Վալենտին Կատաևի «Գնդի որդին» նովելում ([[1948]], Վարշավայի պատանի հանդիսատեսի թատրոն)։
 
Վարկած կա, որ ֆիլմի այս թեման՝ Երկրորդ աշխարհամարտի, [[Հոլոքոստ|հրեաների ցեղասպանության]], ֆաշիստական դաժան կառավարության մասին, շատ հոգեհարազատ էր Պոլանսկուն և հենց նա պետք է նկարահաներ այս ֆիլմը<ref>{{cite web|url = http://www.biography.com/people/roman-polanski-9443411|title = Roman Polanski biography|publisher = biography.com|accessdate = 2012.06.19}}</ref>: