«Զեմպախ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  1 տարի առաջ
[[File:Winkelried at Sempach.jpg|thumb|left|[[Առնոլդ Վինկելռիդցին]] [[Զեմպախի ճակատամարտում]]]]
[[File:Sempach (Merian).jpg|thumb|left|Մի էջ 1654 թ. Զեմպախում տպագրված''Topographia Helvetiae, Rhaetiae et Valesiae'' գրքից]]
Քաղաքի ներկայիս տարածքում պահպանվել են [[միջնադար]]յան բնակավայրի հետքեր, մասնավորապես՝ ժամացույցով աշտարակի ներքո պահպանված դարպասը, հին խրամուղու վրայի կամուրջը: Նրանից դեպի հյուսիս-արևելք ոտքով մոտավորապես կես ժամվա հեռավորության վրա՝ բլուրների ստորոտին ընկած է [[1336 թվական]]ի հուլիսի 9-ին տեղի ունեցած Զեմպախի նշանավոր ճակատամարտի վայրը, որտեղ [[շվեյցարացիներ]]ը ջախջախեցին [[ավստրիացիներ]]ին, և վերջիններիս հրամանատար [[Լեոպոլդ Երրորդ]]ն էլ զոհվեց: Այդ ճակատամարտում է, որ լեգենդար սխրանք գործեց [[Առնոլդ Վինկելռիդցի]]ն՝ իր կյանքի գնով ճեղքելով ավստրիացիների կուռ մարտաշարքը և միջանցք բացելով շվեյցարացիների հարձակման համար: Այդ վայրում ներկայումս բարձրանում են գեղեցիկ, պատկերազարդ Զորաց [[մատուռ]]ը (վերակառուցվել է [[1886 թվական]]ին) և ՎինկելռիդիԱռնոլդ Վինկելռիդցու նորակերտ [[Հուշարձան|հուշարձանը]]:
 
Զեմպախի վճռորոշ ճակատամարտից մի քանի տարի անց՝ [[1393 թվական]]ին կնքվել է ութ դաշնակից կանտոնների՝ ''Acht Orte''-ի և նրանց միացած ''Զոլուտուրն'' երկրամասի իշխանների այսպես ասած՝ ''Sempacherbrief''-ը, որով դրվել է [[Շվեյցարիայի Համադաշնություն|Շվեյցարիայի համադաշնություն]] կոչվող անկախ պետության հիմքը: Զեմպախից մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած է ''Բերոմյունստեր'' խաղաղ գյուղակը՝ 10-12-րդ դարերում կառուցված վանական համալիրով, որտեղ իրականացվել է Շվեյցարիայի տարածքում առաջին գրքի տպագրությունը, և որտեղից տպագրիչ [[Գերինգ]]ը տպագրության գյուտը հասցրել է [[Ֆրանսիա]]:
52 326

edits