«Զեմպախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր}} '''Զեմպախ''' ({{lang-de|'''Sempach'''}}), քաղաք Շվեյցարիայի Լյուցեռն կանտոնի Զերզեե...»:
(Տարբերություն չկա)

15:24, 30 Հուլիսի 2019-ի տարբերակ

Զեմպախ (գերմ.՝ Sempach), քաղաք Շվեյցարիայի Լյուցեռն կանտոնի Զերզեե շրջանում:

Բնակավայր
Զեմպախ
շվեյց. գերմ.՝ Sempach[1]
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես11,68 կմ², 8,91 կմ²
ԲԾՄ513 մետր, 547 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն4169 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6204
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքsempach.ch(գերմ.)
Զեմպախ (Շվեյցարիա)##
Զեմպախ (Շվեյցարիա)

Պատմություն

[[File:Winkelried at Sempach.jpg|thumb|left|Առնոլդ ֆոն Վինկելռիդը Զեմպախի ճակատամարտում

[[File:Sempach (Merian).jpg|thumb|left|Մի էջ 1654 թվականին Զեմպախում տպագրված Topographia Helvetiae, Rhaetiae et Valesiae գրքից Քաղաքի ներկայիս տարածքում պահպանվել են միջնադարյան բնակավայրի հետքեր, մասնավորապես՝ ժամացույցով աշտարակի ներքո պահպանված դարպասը, հին խրամուղու վրայի կամուրջը: Նրանից դեպի հյուսիս-արևելք ոտքով մոտավորապես կես ժամվա հեռավորության վրա՝ բլուրների ստորոտին ընկած է 1336 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած Զեմպախի նշանավոր ճակատամարտի վայրը, որտեղ շվեյցարացիները ջախջախեցին ավստրիացիներին, և վերջիններիս հրամանատար Լեոպոլդ Երրորդն էլ զոհվեց: Այդ ճակատամարտում է, որ լեգենդար սխրանք գործեց Առնոլդ Վինկելռիդցին՝ իր կյանքի գնով ճեղքելով ավստրիացիների կուռ մարտաշարքը և միջանցք բացելով շվեյցարացիների հարձակման համար: Այդ վայրում ներկայումս բարձրանում են գեղեցիկ, պատկերազարդ Զորաց մատուռը (վերակառուցվել է 1886 թվականին) և Վինկելռիդի նորակերտ հուշարձանը:

Զեմպախի վճռորոշ ճակատամարտից մի քանի տարի անց՝ 1393 թվականին կնքվել է ութ դաշնակից կանտոնների՝ Acht Orte-ի և նրանց միացած Զոլուտուրն երկրամասի իշխանների այսպես ասած՝ Sempacherbrief-ը, որով դրվել է Շվեյցարիայի համադաշնություն կոչվող անկախ պետության հիմքը: Զեմպախից մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած է Բերոմյունստեր խաղաղ գյուղակը՝ 10-12-րդ դարերում կառուցված վանական համալիրով, որտեղ իրականացվել է Շվեյցարիայի տարածքում առաջին գրքի տպագրությունը, և որտեղից տպագրիչ Գերինգը տպագրության գյուտը հասցրել է Ֆրանսիա:

Բնակավայրը հայտնի է նաև թռչունների իր նշանավոր դիտարանով, որի աշխատակիցները ոչ միայն օղակներ են անցկացնում թռչունների ոտքերին, այլև գիտակրթական եռանդուն գործունեություն են ծավալում:

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[3]

Կլիմա

Զեմպախում տարեկան միջին հաշվով 133.9 օրը անձրևային է: Տեղումների տարեկան միջին քանակը հասնում է 1114 միլիմետրի: Ամենաանձրևառատ ամիսները հունիսն ու մայիսն են՝ յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 13,2 և 13,6 անձրևոտ օրերով: Համեմատաբար չոր է հոկտեմբեր ամիսը[4]:

Գրականություն

  • Adolf Reinle: Die Kunstdenkmäler des Kantons Luzern. Band IV: Das Amt Sursee (= Kunstdenkmäler der Schweiz. Band 35). Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 1956, ISBN 978-3-906131-23-8.
  • Judith Rickenbach: Zeitspuren. Kulturhistorische Wanderungen im Kanton Luzern. Hitzkirch 2001.
  • Alfred Helfenstein: Namenbuch der Gemeinde Sempach. Eigenverlag 1965.
  • Alfred Helfenstein: Hof- und Geschlechterbuch der Gemeinde Sempach. 1967.
  • Alfred Helfenstein: Werken und Wirken zu Sempach der kleinen Stadt. Hrsg. vom Gewerbe- und Verkehrsverein Sempach.
  • Alfred Helfenstein: Sempacher Schlachtfeier. (jährlich erschienene Festzeitung).

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. http://www.sempach.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
  4. «Temperature and Precipitation Average Values-Table, 1961-1990» (German, French, and Italian). Federal Office of Meteorology and Climatology - MeteoSwiss. Արխիվացված է օրիգինալից 27 June 2009-ին. Վերցված է 8 May 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), the weather station elevation is 510 meters above sea level.

{{Արտաքին հղումներ}